Անօդաչու թռչող սարքը հարձակվել է ռուսական Բելգորոդի վրա
Բելգորոդում անօդաչու թռչող սարքը հարձակվել է գազալցակայանի վրա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի Խարկովի մարզից գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ անօդաչու թռչող սարք։
Հարձակման հետևանքով վնասվել է գազալցակայանը։ Զոհեր և վիրավորներ չկան։