Կական և Ռոնալդոն փորձում են համոզել Անչելոտիին գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը
Բրազիլիայի լեգենդներ Կական և Ռոնալդոն փորձում են համոզել իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիին գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, բրազիլացի նախկին ֆուտբոլիստներն առանցքային դեր են խաղում Մադրիդի «Ռեալ»-ի մարզչին թիմ բերելու հարցում:
Անչելոտին պատրաստ է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, եթե մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «Ռեալ»-ից։