Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Թագուհի Թովմասյանը Բունդեսթագի իր գործընկերներին է փոխանցել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող հայկական պատվիրականության կազմով Բունդեսթագում հանդիպում ունեցանք «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի ղեկավար կազմի և Բունդեսթագի պատգամավորների ու քաղաքական, հասարակական գործիչների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Ելույթիս մեջ անդրադարձ կատարեցի Արցախյան հակամարտությանը, խոսեցի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Նկարագրեցի, թե ինչպես «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ փակվեց Բերձորի միջանցը, սակայն Արցախի իշխանության կողմից Կաշենի հանքավայրի գործարկման կասեցումից հետո անգամ, Ադրբեջանը՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհը չի բացում: Այժմ Ադրբեջանը պատճառաբանում է, թե հայերը զենք են տեղափոխում Արցախ, պետք է սքաներ տեղադրվի:

Բունդեսթագի իմ գործընկերներին փոխանցեցի Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը՝ իբրև Արցախի կառավարության տեսակետ, որ Արցախը պատրաստ է չեզոքացնել ադրբեջանական մտահոգությունները և դիտարկել Գորիսից դուրս եկող ցանկացած մայրուղում, փողոցում, կածանում (Տեղ գյուղի մոտակայքում) սքաների տեղադրման հարցը, որը հնարավորություն կտա համոզվելու՝ կա՞ զենք, թե՞ ոչ բեռների մեջ: Այդուհանդերձ, Արցախի կյանքի ճանապարհը մնում է փակ:

Բունդեսթագի իմ գործընկերներին փոխանցեցի Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը՝ իբրև Արցախի կառավարության տեսակետ, որ Արցախը պատրաստ է չեզոքացնել ադրբեջանական կեղծ մտահոգություններն առ այն, որ իբր Հայաստանից զենք է տեղափոխվում Արցախ, որի ստահոդ լինելը կարող էր բացահայտել ռուս խաղաղապահների կողմից առաջարկված՝ բեռնատարների համար սքաներ սարքի տեղադրումը Գորիսից Արցախ եկող ճանապարհին, սակայն Ադրբեջանը դրան ևս համաձայն չէ, Արցախի կյանքի ճանապարհը շարունակում է մնալ փակ, որովհետև այդ կերպ Ադրբեջանը փորձում է ապահովել իր հիմնական նպատակները՝ ճնշումներով, բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով Արցախի բնակչության հպատակեցումը:

Պետնախարարը նշել էր, որ նույնիսկ պատրաստ էին այդպիսի կառուցողական քայլերի, թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ միջանցքի նկատմամբ ողջ վերահսկողության գործառույթը ստանձնել էին ռուս խաղաղապահները և նրանց չվստահելու որևէ պատճառ չկար:

Իմ խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հայտարարության համար, առ այն, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Ընդգծեցի, որ մենք՝ հայերս, աշխարհի հնագույն ազգերից մեկն ենք, և մշտապես մաքառել ենք մեր պատմական հայրենիքում խաղաղ ապրելու համար։ Ադրբեջանը, շարունակելով իր ցեղասպան քաղաքականությունը, այսօր Արցախի ժողովրդին փորձում է բնաջնջել իր հայրենիքում՝ 120 հազար հայ բնակչությանը պահելով պատանդի կարգավիճակում, ստեղծելով անմարդկային պայմաններ, զրկելով նրանց սննդի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումից, թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Այս համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, քանի որ հակառակը կնշանակի հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։

Շեշտեցի քաղաքակիրթ հանրության աջակցության կարևորությունը Արցախի հարցում՝ նշելով, որ Ֆրանսիան հայերիս կողքին է, իսկ Գերմանիայի կանցլերի խոսքը ոգեշնչող էր։ Գերմանիայի խորհրդարանականներին խնդրեցի իրավական ընթացք տալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցին՝ հղում անելով կանցլերի խոսքին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարեցինք նաև Հայաստանում ժողովրդավարությանը, խոսքի ազատությանն առնչվող հարցերին։ Կարևորեցի, որ ազատ խոսքը միշտ պաշտպանության կարիք ունի. խոսքի ազատության համար պայքարն ամենօրյա գործընթաց է և, ցավոք, այսօր էլ կան խնդիրներ Հայաստանում: Այս ամենի մասին խոսել է նաև “Freedom House”-ը, որն իր զեկույցում, ի թիվս այլ արձանագրումների, հիշատակել է՝

Հայաստանի կառավարության կողմից լրտեսական սարքերի կիրառմամբ լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների գծով ակտիվիստներին թիրախավորելը,

իշխանությունների կողմից ԶԼՄ-ների ազատության սահմանափակումները, 

լրագրողներին ֆիզիկական բռնության ենթարկելը․․․

Իմ խոսքում զուգահեռներ անցկացրեցի ժողովրդավար ուղիով շարժվող Հայաստանի և ցեղասպան քաղաքականությամբ առաջնորդվող ագրեսոր Ադրբեջանի միջև՝ մասնավորապես նշելով, որ մենք, իհարկե, կցանկանանք Հայաստանում խոսել ու քննարկել կանանց իրավունքների, իրավահավասարության թեման, սակայն ադրբեջանական զինված ուժերը 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայ կանանց սպանեցին, մարմինները խոշտանգեցին, փորագրություններ արեցին կանանց դիակների վրա․․․

Մենք կարող էինք քննարկել տարբեր կոնվենցիաներին կամ ընդհանրապես ժողովրդավարությանն առնչվող հարցեր, բայց Ադրբեջանը կրակ է բացում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող հայ խաղաղ բնակիչների ուղղությամբ, օկուպացրել է այն տարածքները, որտեղ անցել է իմ մանկությունը․․․

Եվ վերջում, կարևորելով նաև Գերմանիայի ջանքերը Բաքվում բացված Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված «ռազմական ավարի պուրակի» փակման ուղղությամբ, ընդգծեցի նաև Եվրամիության ջանքերի շարունակականության կարևորությունը ագրեսոր Ադրբեջանին պատժելու, ցեղասպան նպատակներից հետ կանգնեցնելու համար»։