Ես թույլ չեմ տա, որ Թուրքիան ներքաշվի պատերազմի մեջ. Էրդողան
Թուրքիան մտադիր չէ որևէ պատերազմի մեջ մտնել:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Առաջինը, մենք մեր երկիրը պատերազմի չենք տանի, երկրորդ՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը, երրորդ՝ ավելի բծախնդիր կլինենք ներգաղթի հարցում՝ հիմնականում Սիրիայից։ Մենք կկերակրենք գաղթականներին, եթե մենք չլինեինք, ապա արևմուտքը Թուրքիային ներքաշելու էր պատերազմի գոտի»,- ասել է պետության ղեկավարը՝ խոսելով այն մասին, թե ինչ քաղաքականություն են պատրաստվում վարել ինքը և իր կուսակցությունը, եթե հաղթեն առաջիկա ընտրություններում։