Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մամուլ

«Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում (լուսանկարներ)

«Փաստ» օրաթերթը գրում է

Ալինան և Սեյրանը ծանոթացել են 2008 թվականին: «Գյուղի խանութում էի աշխատում, Սեյրանը խանութից առևտուր արեց, ծանոթացանք: Ճիշտն ասած, սկզբում չեմուչում էի անում, երկու ամիս ընկերություն անելուց հետո վիճեցինք: Իսկ հունիսի 7-ին՝ իր և իր մայրիկի ծննդյան օրը, ինձ փախցրեց»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Ալինան՝ Սեյրանի կինը:

Սեյրանը միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո սովորել էր Վայքի վարժարանում՝ որպես խորհարար, հետո՝ որպես վարորդ: Զինվորական ծառայությունն անցել է Սովետաշենի զորամասում. «Մեր ամուսնությունից հետո արտագնա աշխատանքի էր մեկնում ՌԴ: Իր հետ մեկնեցինք, սակայն չհարմարվեցինք և վերադարձանք Հայաստան: Բնակվում էինք իր տատիկպապիկի հետ Վայոց ձորի Զառիթափ գյուղում: Ուշադիր ամուսին էր, իր նմանը չկար, ընտանիքին նվիրված էր, դիրքերից օրվա մեջ մի քանի անգամ զանգում էր՝ ի՞նչ եք անում, ո՞նց եք: Երկու որդի ունենք, նաև շատ հոգատար հայր էր»: 2015 թ.-ից Սեյրանն անցնում է պայմանագրային զինծառայության: «Սկզբում երկու տարի ծառայեց Վայքի զորամասում, հետո տեղափոխվեց Քարվաճառի զորամաս, այնտեղ էլ երկու տարի ծառայեց: Նվիրված զինծառայող էր, ծառայության ընթացքում բազմաթիվ պատվոգրերի է արժանացել, պատվոգրի է արժանացել նաև Քառօրյա պատերազմից հետո»:

Ալինան ասում է՝ երբ Սեյրանի տատիկ-պապիկն արդեն վատառողջ էին, ամուսինը Քարվաճառի զորամասից կրկին տեղափոխվեց Վայքի զորամաս, որ ընտանիքին մոտ լինի. «Սկզբում պահում էր Խնձորուտի, հետո Բարձրունու դիրքերը»: Սկսվում է պատերազմը: «Մինչ այդ տղաները 24-25 օր Բարձրունու դիրքերում էին, հոկտեմբերի 9-ին հարցրել էին, թե ով է ուզում գնալ Արցախ, առաջին կամավորագրվողներից էր: Տագրս, իր հորեղբոր տղաներն իր հետ էին: Գումարտակի կազմում տղաները մեկնեցին Ջրական: Ի դեպ, ամենաշատ զոհը մեր Զառիթափ գյուղն է տվել՝ 11 զոհ: Հորեղբորս տղան էլ է զոհվել, իր հուղարկավորության օրն եմ իմացել, որ Սեյրանն էլ է զոհվել: Իրենց գնացած օրը շատ ուժեղ մարտ է լինում Ջրականում: Տղերքին խփում են, իր հորեղբոր տղան էլ է իրենց հետ լինում, Սեյրանը գնում է տղաներին դուրս բերելու, անօդաչուն հարվածում է, Սեյրանի ոտքը կտրվում է: Հետո՝ նորից հարվածներ: Տղաներին դուրս են բերում: Մեքենայով հիվանդանոց տեղափոխելիս Սյունիքի ճանապարհներին Սեյրանը մահանում է: Իրեն փնտրում էինք վիրավորների մեջ: 3 օր փնտրելուց հետո տղաներից մեկը, որն իր հետ շտապօգնության մեքենայի մեջ էր եղել, Սեյրանի եղբորն ասել էր՝ զոհվածների մեջ փնտրիր Սեյրանին, իմ աչքի առաջ է մահացել: Սկսեցինք դիահերձարաններում փնտրել և գտանք Գորիսում: Սեյրանը զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 2-3-ի կողմերը: Ժամը 12-ին իր հետ խոսել էի, հարցեր տվեցի, ասաց՝ շատ հարցեր մի տուր, Ալին, լավ մնացեք, երեխեքիս լավ պահի: Դրանից հետո հեռախոսն անհասանելի դարձավ: Երբ եկավ հաջող անելու, ասացի՝ ինչ կլինի, մի գնա, ասաց՝ ես չգնամ, բա մեր 18 տարեկան երեխեքը ի՞նչ են անելու, ինձ հանկարծ հետ չպահեք: Այնքան կարոտով հաջող արեց, մինչ հիմա այդ պատկերն աչքիս առաջ է: Գիտեր, թե ուր է գնում»:

Իսկ հիմա կյանքը շարունակվում է, ընտանիքի ուժի աղբյուրը Սեյրանի երկու որդիներն են: «Հիմա ինձ իմ երեխաներն են ուժ տալիս: Սկզբում շատ ծանր հոգեվիճակում էի, բայց նայում էի իրենց ու մտածում՝ ախր, Սեյրանը հանուն մեզ գնաց, հանուն հայրենիքի, այնքան ուժեղ պետք է լինեմ, որ տղաներիս պահեմ: Բացի դա, իր ընտանիքն ինձ թև ու թիկունք է, ուշադրությամբ եմ շրջապատված, գիտեմ, որ մենակ չեմ: Շնորհակալ եմ իրենց, որ իմ կողքին են: Առանց Սեյրանի շատ դժվար է, կարոտում եմ իրեն, անընդհատ խոսում եմ իր հետ, անընդհատ սպասում իր զանգին, բայց զանգ չի տալիս: Պատերազմից հետո, երբ տղաները դիրքերից իջնում էին, սպասում էի, որ Սեյրանն էլ դիրքերից կիջնի, բայց հետո հասկացա, որ էլ տուն չի գալու»:

Հ. Գ. - Սեյրան Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է Զառիթափում, գյուղի 11 զոհերի համար պանթեոն է կառուցվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում