Արթիկի, Աշոցքի, Սպիտակի շրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։