NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ

Տեսանյութի նույնիսկ մոնտաժված տարբերակում նման բան կա՞․ Մհեր Սահակյանը՝ աղջիկների զուգարան փախչելու և այդ օրվա միջադեպի մանրամասների մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց։

Լրագրողների հետ զրույցում նա մանրամասներ հայտնեց իր և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի օրը նիստի ժամանակ տեղի ունեցածից։

«Ես և Վլադիմիր Վարդանյանը գտնվել ենք անհավասար պայմաններում, փաստաբանի միջոցով փորձել եմ տեղյակ պահել հանրությանը՝ ինչ է կատարվել։ Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չարաշահել է որպես նախագահող իր լիազորությունները բռի կերպով։ Հերթական անգամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու ժամանակ փորձեցի նրան սաստել, նկատողություն անել՝ պահանջելով, որպեսզի հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորներին։ Դրանից նա ավելի ոգևորվեց, կանգնելով իր տեղից, քայլելով դեպի ինձ՝ գոռում էր, որ ում վրա ուզի, ինքն այստեղ կարող է գոռալ։ Այդ պահին, երբ նա մոտենում էր դեպի ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների բազմիցս դրսևորած վարքագիծը, նույն Վլադիմիր Վարդանյանի վարքագիծը, որ թույլ է տվել իրեն հարվածել ընդդիմադիր պատգամավորի, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,- ասաց Սահակյանը, ինչին հաջորդեցին ՁՊՎ-ի բակում ներկաների ծափահարությունները։ 

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե հետաքննիչները դեպքի վայրից ինչ-որ մետաղական առարկա են գտել, Սահակյանն ասաց, որ դա բացարձակ սուտ է, ինքը հարվածել է ձեռքով, ձեռքն էլ կոտրվել է։

«Հարվածելուց հետո, չցանկանալով, որ վեճը տարածվի, հեռացել եմ նիստերի դահլիճից ու գնացել եմ մեր փորձագետների սենյակ»,- ասաց նա։

Լրագրողները դիտարկում արեցին, որ դա որակվել է որպես փախուստ։ Սահակյանը ծիծաղեց և ասաց, որ աշխատանքային քննարկմանը գնալուց 10-15 րոպե ուշանալիս է եղել և վազելով է միջանցքն անցել, ինչն էլ օգտագործել են։ 

«Նախ, որպես իրավաբան, հարց է առաջանում՝ էդ ի՞նչ վիդեոներ են, որ պետք է հայտնվեն, միանշանակ մոնտաժված է, ամեն ինչ իր պատասխանը կստանա։ Ես դիմել եմ անհրաժեշտ պաշտպանության, եթե վարույթն իրականացվող մարմինը կգնահատի, որ ես անցել եմ այդ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ»,- ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, թե ՔՊ-ականները լուսանկարներ են հրապարակել և գրել, որ միջադեպից հետո Սահակյանը շտապել է աղջիկների զուգարան, պատգամավորը պատասխանեց․ «Այդ վիդեոները, որ հրապարակել են, նույնիսկ մոնտաժված տարբերակում նման բան կա՞։  Զեղծարարություն ու կեղծարարություն է՝ իրենց բնորոշ ձևով, չկա նման բան, ես շտապել եմ փորձագետների սենյակ, այնուհետև, երբ ինձ տեղյակ պահեցին, որ ոստիկանությունն այնտեղ է, վայրկյանների ընթացքում ներկայացել եմ»։