Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)
«Հեզբոլլահը» հրաժարվում է զինաթափվել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրինՎարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել ենԻնչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծՄտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են.. «Հրապարակ»
Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է. «Հրապարակ»
Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել մատները, քաշել մազերը, ձգել ականջները
Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում. «Ժողովուրդ»
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրինՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում. «Հրապարակ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել ՀՐԱՏԱՊ․ Զգուշացում՝ ներքաղաքական վտանգավոր զարգացումների մասինՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. ArmsportՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով
Արթուր Դավթյանի մայրը «լայքում է» Լևոն Քոչարյանին (լուսանկար)
Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ինքնապաշտպանության կարգով. Աբաս Արաղչի Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հալանդը որոշում է կայացրել Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ Լռեց մի ամբողջ դարաշրջանի ձայնը․ կյանքից հեռացել է Փոբի Բրայսոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում գազը կթանկանա 3-4 անգամ. Շոյգու Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել է 35 հազար դոլար գումար Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն․ ՆԳՆ Քուվեյթը պնդում է, որ իր տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվել Իրանի դեմ հարձակումների համար Հայաստանում մեկնարկել է վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցող ծրագիր Բացահայտվել են Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ 4 անձ ձերբակալվել է
Արխիվ

Կարելի էր չէ՞, ուղեղով մտածել. գյումրեցի երեխաների ձեռքին ծածանվել են Թուրքիայի դրոշի լոգոտիպով դրոշակներ (լուսանկարներ)

Հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրվա առիթով Գյումրիում կազմակերպված միջոցառման ժամանակ երեխաների ձեռքին ծածանվել են Թուրքիայի դրոշի լոգոտիպով դրոշներ:

«Գյումրու Պիոներների պալատ»-ի 100-ամյակի կապակցությամբ պատրաստվել են կարմիր դրոշներ, որոնց վրա պատկերված նկարը հիշեցնում է Թուրքիայի դրոշի վրա նկարված լուսինն ու աստղը:

 

Հենց այս լոգոտիպով դրոշակներն էլ ձեռքներին, Վարդանանց հրապարակ շքերթով մուտք գործեցին Պիոներների պալատի խմբերը՝ «Անի» փողային նվագախմբի նվագակցությամբ: 

 

Միջոցառմանը ներկա էին քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ:

Թե ինչու է այս միջոցառման համար ընտրվել հենց այս լոգոտիպը, Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի պետ Լիլիթ Թովմասյանը ասել է, թե դա ընդամենը ծառ է․

«Արմատներով ու նոր շիվերով շրջանը դարի պտույտն է բոլորապտույտ՝ ի նշան 100-ամյակի»,-ասել է նա:

Պատահականությո՞ւն է, զուգադիպությո՞ւն, թե՞ դիտավորություն՝ այս մասին համացանցում տարաբնույթ ու բազմազան քննարկումներ եղան:

Հենց համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում օգտատերերը բացասական արձագանքներ են թողել.

 

Հատկանշական է, որ մեկնաբանությունների մեծ մասը ջնջվել է էջից, ինչը տրամաբանական էր: Անտրամաբանականն այն է, թե ինչո՞ւ էին քաղաքային իշխանությունները թույլ տվել նման բացթողում՝ հարվածի տակ դնելով գյումրեցիների երեխաներին, քաղաքի պատիվն ու երկրի նկարագիրը:

Այստեղ մեղավորը ոչ թե այդ դրոշները բռնող երեխաներն են, ովքեր փաստորեն անմիջական հարվածի տակ ընկան, այլ հենց քաղաքի պարագլուխը, ով հավանաբար տառապում է «նիկոլացավով» ու փորձում է հաճոյանալ իր թրքասեր ղեկավարին:

Իրականում նողկալի տեսարան էր՝ երեխաները Թուրքիայի դրոշի լոգոտիպով դրոշակները ծածանելով, ուրախ ու զվարթ անցնում են հրապարակով, իսկ այդ դրոշը ծածանողներին երկու կողմից ծափահարում են ու ողջունում:

Նորից կրկնեմ, երեխաները մեղավոր չեն, բայց տպավորությունն այնպիսին էր, որ այս միջոցառումը կազմակերպված էր ոչ թե Հայաստանի քաղաքներից մեկում, այլ Թուրքիայում: Իսկ այդ տհաճ տեսարանի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Գյումրիի քաղաքապետն է:

Կարելի էր չէ՞, ուղեղով ու մի քիչ երկար մտածել...

Արմինե Մկրտումյան