ՔՊ-ն հաստատեց բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին ատեստացիայի միջոցով աշխատելու հնարավորություն տվող օրինագիծը
ԱԺ ՔՊ խմբակցությունն առանց ընդդիմության մասնակցության միևնույն 64 կողմ ձայներով ընդունեց 5 օրինագիծ, որոնք նախատեսված է արագացված՝ 24 ժամյա ռեժիմով ընդունել:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ մոտ 1300 ուսուցիչ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, կա՛մ կանցնեն ատեստավորում ու կշարունակեն աշխատել, կա՛մ օգոստոսի 20-ից այլևս դպրոց չեն մտել։