«Պալատական ընդդիմադիրներ». Ծառուկյան-Մարուքյան միությունն Ավինյանին լուսավոր ու բարգավաճ ապագա է խոստանում
Ըստ շրջանառվող լուրերի՝ Երևանի ավագանու ընդդիմադիր համարվող 2 խմբակցության ներկայացուցիչ փորձում է քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրել:
Թեկնածուն ոչ ավել-ոչ պակաս ընդդիմություն իշխանության ձեռքի տակ «ընդդիմության հաստիք զբաղեցնող», բայց մշտապես հետնամուտքեր փնտրող Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն է:
Ի դեպ, վերջինս նույնպես իր գործելաոճով թաց տեղ պառկողներից չէ. մի խոսքով, «որտեղ հաց, էնտեղ կաց»...
Մյուս հերոսը ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն է, ով հայտնի է նաև Մակի մականվամբ:
Այս հերոսի մասին պատմություններին NEWSPRESS.am-ն էլի է անդրադարձել:
Շրջանառվում են լուրեր, որ Մակին ու Պելեն, այսինքն՝ նույն խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը «մութ» գործարքի մեջ են եղել ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի հետ:
Դեռ նախորդ ընտրություններից առաջ, ըստ մեր տեղեկությունների, այս երկուսը հանդիպել են Գռզոյի մերձավորներից մեկին, ով նրանց «ապագա է» խոստացել:
Այս ընտրություններից առաջ էլ, փաստորեն, ՔՊ-ի հետ համագործակցող 2 քաղաքական ուժի ներկայացուցիչներն ակտիվ բանակցություններ են վարում: Նրանց «բռնացրել են» բացօթյա սրճարաններից մեկում, որտեղ եղել է նաև ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Միքայել Մանրիկյանը:
Լուսանկարում՝ Մարկոս Հարությունյան, Միքայել Մանրիկյան, Դավիթ Խաժակյան

Հիշեցնենք նաև, որ վերջերս սակուրաներով փողերի լվացման դեմ խոսելու և բացահայտումներ անելու փոխարեն, քաղաքապետարանի երբեմնի թիվ 1 ընդդիմադիր Խաժակյանը դարձել էր «Կիմ Չեն Ավինի»՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի վկան:
Նա Ավինյանի պաշտպանի դեր էլի է խաղաղացել...
Ինչ է ստացվում.
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» և Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակությունների անդամները, ովքեր գործարքի են գնացել Փաշինյան Նիկոլի կապիտուլյանտ իշխանության ու նրա անդամների հետ, փորձում են բոլորին հիմարի տեղ դնելով՝ համոզել, թե իբր թունդ ընդդիմադիր են ու միանում են՝ իշխանության թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի դեմ «պայքարին»:
Պարզ է, չէ՞, որ այս «հնի» ու «նորի» պայքարից ծնված «պալատական ընդդիմադիրներ»-ը երբեք դեմ չեն գնա իշխանություններին՝ մի քանի պատճառով, որոնց թերևս անդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:
Սրանք պարզապես, ինչպես ասում են, գործի են դրվել դավաճանության մեջ մեղադրվող իշխանության համար «ձայներ փախցնելու» նպատակով:
Այնպես որ, Ծառուկյան-Մարուքյան միությունն Ավինյանին լուսավոր ու բարգավաճ ապագա է խոստանում:
Արմինե Մկրտումյան