5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել
Օրերս հայտնի դարձավ, որ երգչուհի Սիրուշոյին հրավիրել են ՀՀ դատախազություն:
Նրան կանչել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Այս առնչությամբ երգչուհին ինստագրամի իր միկրոբլոգում նշել է, որ անկախ խոչընդոտներից, շարունակելու է երգել և ստեղծագործել:
«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել. ու այս օրերին էլ նույնպես: Արդեն իմունուտետ ունեմ ու անտարբեր եմ)․ գործը, որ արել եմ միշտ շարունակում եմ անել, ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ»։
Հիշեցնեnք, որ հուլիսի 15-ին Սիրուշոն մեծ մենահամերգ է ունեցել Տավիշի մարզի Կողբ համայնքում:
Посмотреть эту публикацию в Instagram