Ռուսաստանում ավելի շատ նոր շրջաններ կլինեն․ Մեդվեդև

Ռուսաստանը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը, քանի դեռ չի ոչնչացնել Ուկրաինայում նացիստական ռեժիմը և չի ազատագրել նախնադարյան ռուսական հողերը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կիևի նացիստական ռեժիմն ամբողջությամբ չի ոչնչացվել, և թշնամուց չի ազատագրվել ռուսական սկզբնական տարածքները»,- գրել է նա Տելեգրամի ալիքում։ «Հաղթանակը մերն է լինելու, իսկ Ռուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Մեդվեդևը նշել է, որ մեկ տարի առաջ հանրաքվեի ժամանակ այս տարածքների բնակիչները ճակատագրական որոշում են կայացրել՝ լինել իրենց հայրենիքի հետ։ «Այս ընտրությունը դարձել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև ռուս ժողովրդի միասնության, նրա վիթխարի կամքի և նվիրվածության խորհրդանիշ»,- վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։