Արաբկիր վարչական շրջանը նոր ղեկավար ունի Արագածոտնի մարզում «Opel»-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ Տարածաշրջանում կարող են լինել վերադասավորումներ․ ինչ ենթադրել Փաշինյան-Ալիև չստացված հանդիպումից. Զաքարյան Սրանք պարտքով հիվանդանոց են սարքում, որ գնան ու նկարվեն, բայց այնքան անորակ, որ չի շահագործվում (տեսանյութ) Բայդենը մինչև շաբաթվա վերջ կարող է մրցապայքարից հեռանալու որոշում կայացնել․ Axios Փոխըմբռնման հուշագիր է կնքվել Սյունիքի մարզպետի աշխատակազմի և ԿԽՄԿ-ի միջև Դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը․ ոստիկանություն Ուրարտուն տանը ևս հաղթեց Կալևին և դուրս եկավ հաջորդ փուլ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ․ մանրամասներ․ Azatutyun Խայտառակ վիճակ է, այս մարդուն բանի տեղ չեն դնում, մերժված զրույց է, բանակցություն չկա (տեսանյութ) ՏՏ ոլորտը հռչակել ենք գերակայություն, նպատակին հասնելը իրականություն է դառնում․ նախագահ Սա աշխարհաքաղաքական ուժերի օրակարգն է, և այդ բախումն այստեղ է տեղի ունենում․ Սրբազան Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը». Զաքարյան Ինչո՞ւ է Բաքուն միտումնավոր «ցրում» Երևանի հետ հանդիպումները Դուք բավական բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել
«Պարեկները տղայիս ծեծել են՝ արագ քշելու համար»․ ինչ է պատմում արցախցի կինը․ Armlur Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, այն զգացվել է նաև Հայաստանում ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության մեծացումը մտահոգություն է առաջացնում երկրի ապագայի վերաբերյալ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Միշելի, Ստոլտենբերգի և այլ միջազգային գործընկերների հետ Իսրայելը պատրաստ է ամեն վայրկյան պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմ. ԳալանտՍրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են․ ՈՒՂԻՂ Մարիա Գաբրիելյանը՝ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր. նա միակ հայ պատգամավորն է Ըստ ռուս պատգամավորի՝ թուրքական սերիալները կատարյալ աղբ են Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի Փաշինյանը և Լյուքսեմբուրգի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց խորացմանը Պատրաստ ենք երաշխավորել իրանական առաջատար ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա․ դեսպան ՍԱՏՄ-ն չի մեկնաբանում Հայաստանից ՌԴ պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքը․ «Հետք» Արարատ Միրզոյանն ու Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ Իսրայելը սպանել է «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկինՄոսկվան Երևանից ակնկալում է հետագա քայլեր Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում (տեսանյութ) Արևիկ գյուղում տեղի կունենա «Լավաշի կախարդանքը» փառատոնըԱյս տարվա առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 11.3%-ովԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակումը Երևանի՝ Մոսկվայի հետ կապերը խզելու հետևողական քայլն էԱԱԾ-ին արդյունավետ աշխատանքի համար լրացուցիչ ավելի քան 409 մլն դրամ հատկացվեցԲարձր աշխատավարձով աշխատանքի են հրավիրվում աղբատար մեքենաների վարորդներ ու հավաքարարներՍահմանվել է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունՈ՞վ է հիմա հիշում Կիրանցի մասին, էլ չասած՝ Արցախի մասին․ չնայած ի՞նչ Արցախ ու Կիրանց, ո՞վ է հիշում Հայաստանի մասին․ ԹևանյանԻջևանի դենդրոպարկը որպես Ազգային Արժեք շուտով կվերանա կառավարության անսքող վատ վերաբերմունքի պատճառով (լուսանկարներ)Բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղերՀուլիսի 19-ին որոշ հասցեներում 7 ժամ լույս չի լինիՄարիա Գաբրիելյանն ընտրվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորՄարզպետն այցելել է օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողներին
Հարսի քողով լավություն` փեսային. Աննա Հակոբյանի հիմնադրամին աջակցող գործարարը շուրջ 3 միլիարդ դրամի հարկային արտոնություն է ստացել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից (լուսանկարներ)
Իրարամերժ հայտարարություններ՝ Լոնդոնից. ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել. Ստեփան ԴանիելյանՀայտնի է՝ ով է Նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպի հետևանքով մահացածըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է եղել․ կա տուժածՄիջնորդություն է ներկայացվել Ստեփանակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» կիրառելու մասին․ փաստաբան39-ամյա տղամարդն իր մոտ նախապես պահվող սուր ծակող-կտրող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամայ երիտասարդի կենսական նշանակության օրգանների
Քաղաքականություն

Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների եւ աղջիկների համար:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:

Հնդկաստանում պաշտոնապես գրանցված եւ պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի անդամ է եւ աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաեւ աշակերտների Հնդկաստան ուղեւորության, կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերը:

Ճեմարան ընդունելության համար ծնողները պետք է իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։

Մարդասիրական ճեմարանի 10-րդ դասարանը «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիները կարող են իրենց ուսումը ևս 2 տարի շարունակել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում: Վերոհիշյալ դպրոցում աշակերտների ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերն ամբողջապես հոգում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Լա Մարտինիեր դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանները «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն կընձեռնվի իրենց ցանկությամբ եւ ընտրությամբ, ինչպես նաեւ ճեմարանի տեսչության համաձայնությամբ, Հնդկաստանի որեւէ բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու կրթությունը, ինչպես բակալավրիատում, այնպես եւ՝ մագիստրատուրայում: Ուսման ողջ ընթացքում հայ ուսանողներին կտրվի կրթաթոշակ, բացի դրանից ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկության ծախսերն ամբողջությամբ կհոգա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․

Անձնագիր,

Մկրտության վկայական,

Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել [email protected] էլ․հասցեին՝ նշելով անունը եւ ազգանունը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք (010) 517 283 հեռախոսահամարով։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00։

Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

Էլ․ փոստ՝ [email protected], contact@armeniancoll¬ege.edu.in

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել

https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy ֆեյսբուքյան էջը։