Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ և մատակարարել ռազմական տեխնիկա. Կատրին Կոլոննա

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան ասել է, որ Փարիզը համաձայնել է պայմանագիր ստորագրել Երևանի հետ, որը Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի։
«Իմ Հայաստան այցով ուզում եմ ցույց տալ, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ցանկացած սպառնալիքի նկատմամբ»,- նշել է Կոլոննան՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։