Փոխըմբռնման հուշագիր է կնքվել Սյունիքի մարզպետի աշխատակազմի և ԿԽՄԿ-ի միջև Դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը․ ոստիկանություն Ուրարտուն տանը ևս հաղթեց Կալևին և դուրս եկավ հաջորդ փուլ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ․ մանրամասներ․ Azatutyun Խայտառակ վիճակ է, այս մարդուն բանի տեղ չեն դնում, մերժված զրույց է, բանակցություն չկա (տեսանյութ) ՏՏ ոլորտը հռչակել ենք գերակայություն, նպատակին հասնելը իրականություն է դառնում․ նախագահ Սա աշխարհաքաղաքական ուժերի օրակարգն է, և այդ բախումն այստեղ է տեղի ունենում․ Սրբազան Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը». Զաքարյան Ինչո՞ւ է Բաքուն միտումնավոր «ցրում» Երևանի հետ հանդիպումները Դուք բավական բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել
«Պարեկները տղայիս ծեծել են՝ արագ քշելու համար»․ ինչ է պատմում արցախցի կինը․ Armlur Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, այն զգացվել է նաև Հայաստանում ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության մեծացումը մտահոգություն է առաջացնում երկրի ապագայի վերաբերյալ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Միշելի, Ստոլտենբերգի և այլ միջազգային գործընկերների հետ Իսրայելը պատրաստ է ամեն վայրկյան պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմ. ԳալանտՍրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են․ ՈՒՂԻՂ Մարիա Գաբրիելյանը՝ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր. նա միակ հայ պատգամավորն է Ըստ ռուս պատգամավորի՝ թուրքական սերիալները կատարյալ աղբ են Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի Փաշինյանը և Լյուքսեմբուրգի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց խորացմանը Պատրաստ ենք երաշխավորել իրանական առաջատար ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա․ դեսպան ՍԱՏՄ-ն չի մեկնաբանում Հայաստանից ՌԴ պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքը․ «Հետք» Արարատ Միրզոյանն ու Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ Իսրայելը սպանել է «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկինՄոսկվան Երևանից ակնկալում է հետագա քայլեր Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում (տեսանյութ) Արևիկ գյուղում տեղի կունենա «Լավաշի կախարդանքը» փառատոնըԱյս տարվա առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է 11.3%-ովԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակումը Երևանի՝ Մոսկվայի հետ կապերը խզելու հետևողական քայլն էԱԱԾ-ին արդյունավետ աշխատանքի համար լրացուցիչ ավելի քան 409 մլն դրամ հատկացվեցԲարձր աշխատավարձով աշխատանքի են հրավիրվում աղբատար մեքենաների վարորդներ ու հավաքարարներՍահմանվել է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունՈ՞վ է հիմա հիշում Կիրանցի մասին, էլ չասած՝ Արցախի մասին․ չնայած ի՞նչ Արցախ ու Կիրանց, ո՞վ է հիշում Հայաստանի մասին․ ԹևանյանԻջևանի դենդրոպարկը որպես Ազգային Արժեք շուտով կվերանա կառավարության անսքող վատ վերաբերմունքի պատճառով (լուսանկարներ)Բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղերՀուլիսի 19-ին որոշ հասցեներում 7 ժամ լույս չի լինիՄարիա Գաբրիելյանն ընտրվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորՄարզպետն այցելել է օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողներին
Հարսի քողով լավություն` փեսային. Աննա Հակոբյանի հիմնադրամին աջակցող գործարարը շուրջ 3 միլիարդ դրամի հարկային արտոնություն է ստացել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից (լուսանկարներ)
Իրարամերժ հայտարարություններ՝ Լոնդոնից. ըստ երևույթին, խնդիրը հանդիպման օրակարգն է եղել. Ստեփան ԴանիելյանՀայտնի է՝ ով է Նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպի հետևանքով մահացածըԵրևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է եղել․ կա տուժածՄիջնորդություն է ներկայացվել Ստեփանակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» կիրառելու մասին․ փաստաբան39-ամյա տղամարդն իր մոտ նախապես պահվող սուր ծակող-կտրող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամայ երիտասարդի կենսական նշանակության օրգաններիԿանչենք  տնտեսվարողին, ասենք՝ դու 120 դրամով առնում ես, արի 50 դրամով  ներքին շուկայում գազ վաճառի՞․ ՄՊՀ նախագահը՝ հեղուկ գազի թանկացման մասինԱյս ամենի հետևում անհատներ են կանգնած, որոնց միայն իրենց գրպանի պարունակությունն է հետաքրքրում․ բնապահպաններն ընդդեմ Կարմիսարի հանքարդյունաբերությանՆիկոլի կողմից օգտագործվելու ու շպրտվելու են․ Մկրտչյանը՝ դատավորների մասին (տեսանյութ)Փակ է լինելու Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի ձախակողմյան երթևեկելի գոտինԱրմեն Աշոտյանի կալանքի որոշման ակտը 3 ամիսը մեկ «copy, paste» են անում. Մկրտչյան (տեսանյութ)
Քաղաքականություն

ԼՂ-ում Ադրբեջանի ձերբակալությունները պետք է լինեն միջազգային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային:

Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ Փաշինյանը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար:

Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և ցավոք միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:

Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը կարողանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը որոշակի կառավարելիության ներքո պահել, մարդկանց ամենակենսական անհրաժեշտությունները բավարարվում են պետության և նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցությամբ:

«Բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի նաև կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Մեր այս միջավայրում շատ կարևոր եմ համարում մեր երկրների միջև երկկողմ օրակարգի հարցերի հասցեագրումը: Դրանք, իհարկե, քաղաքական երկխոսության հարցեր են, միջազգային հարթակներում համագործակցության հարցեր, տնտեսական համագործակցության հարցեր»,- ասել է Փաշինյանը:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները: «Ուրախ եմ, որ իմ նախորդ այցից մի քանի ամիս անց նորից Երևան եմ վերադառնում, թեև շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Եվ ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա սեղանի շուրջ տեսնում եմ ծանոթ ու բարեկամական դեմքեր և դա իհարկե շատ հաճելի է այս բարդ աշխարհում, որ հիմա ապրում ենք:

Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում: Մեր համերաշխությունը դրսևորվել է ողջ տարվա ընթացքում: Մարդասիրական ճգնաժամի և, ընդհանրապես, հումանիտար իրավիճակի վատթարացմանը զուգահեռ օգնության ծավալներն են մեծացել, և ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի»,- ընդգծել է Կատրին Կոլոննան:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի համար Ֆրանսիան նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Կատրին Կոլոննան վստահեցրել է, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: