ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Կոլոննա

«Այն ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցած ԼՂ-ում, մեր մի շարք գործընկերների դրդում են փոխել իրենց դիրքորոշումը, այն հարցի շուրջ, թե թե ինչ է տեղի ունենում Կովկասում»,- ասել է Կոլոննան՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ընդգծել է․ «ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։ Ես պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները»։