Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամԲայդենը կարծում է, որ ինքը միակը չէ, ով կարող է հաղթել Թրամփին ընտրություններումԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն մի փոքր էժանացել է«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահԵրևանում 20-ամյա տղան անցել էր «Հաղթանակ» կամրջի եզրագիծը և սպառնում էր ցած նետվելԿառլեն Սիմոնյանն իմ ճանաչած ամենաբարեկիրթ մարդն է՝ ռումիներեն էլ գիտի․ Ալենից էլ լավն է․ Գուրգեն Արսենյանը՝ վստահեցնում է՝ ՔՊ-ականների 99%-ը միայն աշխատավարձով է ապրումԻնչ պետք է իմանալ սոցիալական ծախսի վերաբերյալ. ՊԵԿ պարզաբանումը 2023 թվականի միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել. ՀՀ զբոսաշրջության կոմիտեԵրբ ջենտլմենները չեն կարողանում հաղթել խաղում՝ նրանք փոխում են խաղի կանոնները․ 2018-ին այդ կանոնները փոխեց խորհրդարանական մեծամասնությունը․ Գուրգեն Արսենյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասինՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հարձակվել է Գազայի ծայրամասում գտնվող իսրայելական բանակի հրամանատարական կետի վրաԻնդոնեզիան ներառվել է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Դեկտեմբերի 12–ին տեղի կունենա ՀՀ ԱԺ արտահերթ նիստՏիկին Բադալյան, ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք․ Հայկուհի Հարությունյանը հատ-հատ պատասխանեց ՔՊ-ականներին (տեսանյութ)Լարսը բացվել է մարդատար մեքենաների համար. բեռնատարների համար դեռ փակ էԺամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում (տեսանյութ)ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ՝ «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից՝ սպանություն որակված աղմկահարույց դեպքից առաջՑողունային բջիջների 41-րդ հավաքագրումը (լուսանկարներ)Իրանի նախագահը Մոսկվայում է
«Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի վարչապետ․․․» Վարդանյանը հիշեցրեց դրվագներ, որ ցույց տա, թե որքան սուտ է ասում Փաշինյանը
Փաստ է՝ Նիկոլը մահաբեր, դագաղների ու պատերազմի սիմվոլ է դարձել․ ՇարմազանովՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ․ եղանակը՝ առաջիկա օրերինՈղբերգական ելքով վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին․ ուղևորուհին մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոցԱվստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ՌԴ Քննչական կոմիտեի և ԱԴԾ աշխատակիցների նկատմամբ
Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություն է կատարել 22-ամյա աղջկա նկատմամբ
Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով․ Թադևոս Ավետիսյան Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում. ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայտնի է՝ երբ կկայանան ՌԴ նախագահական ընտրությունները
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված ուսանողները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈւ-ում, կստանան բնակարաններ․ Փաշինյան
Ահուդողով սպասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու․ Փաշինյանը՝ վթարային շենքերի մասինԽաղաղությունն այլ կերպ չի լինում․ Ալեն Սիմոնյանը չի բացառում՝ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ՝ Հայաստանում կապրենԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռերի փողոցումՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ․ Սուրենյան
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան
«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ՔՊ փակ նիստի արտահոսքի մասին
«Կյանքի կկոչեմ Կառավարության բոլոր ծրագրերը»․ Վայոց ձորի մարզը նոր մարզպետ ունի
Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'Բրայեն
Հասանք, իջեք․ ՀՀ հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում արդեն թուրքական բացահայտ քարոզչություն է. Գեղամ Մանուկյան
Բաքվում ընթանում է գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի դատական նիստը (տեսանյութ)Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն ենՈչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Հուսահատության մեջ ընկնելով». ԱՄՆ-ում բացահայտեցին, թե ինչ է կատարվում Բայդենի հետԵրբ մեր մասին քննարկումներն ընթանում են առանց մեզՄարզպետի պաշտոնից ազատման որոշումը պատրաստ էԻշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»Սպասվում է անձրևԿառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է. Լևոն Քոչարյանի արձագանքը Փաշինյանին (լուսանկար)Սպիտակի երկրաշարժից անցել է 35 տարիՏարածաշրջանային դասավորության մեխանիկան․ «Փաստ»
Տեսանյութ

Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը հերքում է` իր պաշտպանյալը սպանություն չի կատարել․նրա դեմ ցուցմունքները տվել են ճնշման ներքո՝ անազատության մեջ գտնվելով (տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում` դատավոր  Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռոման Մովսիսյանի գործով հերթական դատական նիստը։ NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ, նիստի ընթացքում փաստաբանը ներկայացրեց գործով իր ճառը։ 

Խոսքը 2018թ. նոյեմբերի 1-ին «Ոսկե Աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքից հետո կատարված միջադեպի մասին է։

Այդ օրը Գառնի համայնքի բնակիչ, 1987 թվականին ծնված Ռազմիկ Ներսիսյանը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որից 10 օր հետո մահացել է։

Ըստ պաշտոնական վարկածի` մանկության ընկերների միջև վիճաբանություն է ծագել գումարի շուրջ։ Ռոման Մովսիսյանը հրաժարվել է իր մտերիմ ընկերոջը՝ Ռազմիկին, գումար տալուց և, վիճաբանության արդյունքում, իբր սպանել է նրան։

Գործով մեղադրող դատախազ Կարեն Սուքիասյանը պահանջել է 10 տարվա ազատազրկում։

«Դատախազն իր ճառը ներկայացնելիս, անտեսել է որոշ կարևոր հանգամանքներ ու առաջադրել չհիմնավորված մեղադրանքներ՝ հակասական ցուցմունքների հիմքով»,- հերթական նիստի ժամանակ, իր ճառը ներկայացնելիս ասաց Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Բանն այն է, որ դեպքից 2 տարի անց, արդեն 2020 թվականին, փաստաբանի ներկայացմամբ, անօրինական պայմաններում, գործով բերման են ենթարկվել ու կալանավորվել մի շարք անձինք, այդ թվում ՝ մատուցողուհիներ։ Նրանց կալանավորել ու մի քանի օր, փաստաբանի խոսքով, ապօրինի կանաքի տակ պահել են, այսպես ասած՝ «ցանկալի ցուցմունք» կորզելու համար։

Ավելի ուշ, ինչպես կանայք արդեն դատարանում են ասել, իրենց ապօրինի պահել են նույն խցում և սպառնացել ցմահ կամ 20 տարվա ազատազրկման դատապարտել, եթե չհերքեն իրենց տված նախնական ցուցմունքները և Ռոման Մովսիսյանի դեմ ցուցմունք չտան։

Անազատության մեջ գտնվող կանանց ցուցմունքների արդյունքում, որոնք տվել են ճնշումների ներքո, Մովսիսյանին մեղսագվել է սպանության հոդված։

Ճնշումների մասին կանայք պատմել են դատարանում։

Հետագայում, իր տված նախնական ցուցմունքներին, փաստաբանի խոսքով, դարձյալ ճնշման ազդեցության ներքո, հակասող ցուցմունք է տվել Ռոմանի ու տուժող Ռազմիկի հետ մեքենայի մեջ գտնվող 3-րդ ընկերը՝ Սամվել Նազարյանը։

Ի սկզբանե, Սամվել Նազարյանը որպես վկա բացատրություն և ցուցմունքներ է տվել, որ.

«01․11․2018թ․ «Ոսկե Աքաղաղ» ռեստորանում խաշ են կերել: Ժամը 16-17-ի կողմերը տղաները գնացել են, մնացել է ինքը, Ռազմիկը, Ռոմանը։ Բոլորը լավ խմած են եղել, բայց ամենախմածը Ռազմիկն էր, համարյա ոտքի վրա չէր կարողանում կանգներ։ Մինչև Ռոմանը հաշիվն է փակելիս եղել, ինքը մտել է կուպեի զուգարան ու երբ դուրս է եկել, տեսել է, որ Ռոմանն ու Ռազը դուրս են եկել։ Առաջացել ու տեսել է, որ աստիճանների տակ Ռոմանը փորձում է բարձրացնել Ռազմիկին։ Հասկացել է, որ խմած լինելու պատճառով Ռազմիկն ընկել է։ Երբ արդեն տեսել է՝ Ռոմանը բարձրացնում էր, ինքն էլ մոտեցել, օգնել է, բարձրացրել են Ռազմիկին։ 

Այդ ժամանակ նկատել են, որ քիթն ու աչքը վնասված են, կարմրած։ Հասկացել են, որ ընկնելուց է եղել։ Ընկել ու դեմքով հարվածել է գետնին։ Խմածության պատճառով Ռազմիկը չի կարողացել քայլել, այդ պատճառով նրան նստեցրել են  Ռոմանի «Մերսեդես» մեքենայի հետնամասում և շարժվել Գառնիի ուղղությամբ։ Մեքենան վարել է Ռոմանը: Ինքը նստած է եղել նրա կողքին։ Մեքենայի մեջ Ռազմիկը Ռոմանից փող է ուզել, որ քաղաք գնա, սակայն Ռազմիկը հարբած է եղել, Ռոմանը մերժել ու փող չի տվել, որ չգնա խաղալու։ Դրանից Ռազմիկը նեղացել է՝ ասելով կանգնեք, ես գնում եմ։

Այդ ժամանակ դեմքը կապտած է եղել: Իրենք առաջարկել են հիվանդանոց տանել, բայց նա հրաժարվել է` ասելով՝ կանգնի իջնում եմ։ Իրենք ընթացել են 50-60կմ/ժ արագությամբ։ Ռազմիկը նստած է եղել անմիջապես իր հետևում։ Երբ արդեն տեսել են, որ Ռազմիկը շատ է շուխուռ անում և ուզում է իջնել, Ռոմանը որոշել է կանգնել Արսենի խանութի մոտ։

Արդեն համարյա կանգնելիս է եղել, հանկարծ Ռոմանը գոռացել է՝ «արա, ընկավ» և մեքենայից դուրս վազել։

Ինքը նույնպես իջել է ու տեսել, որ Ռազմիկը մեջքի վրա պառկած է ու քթից արյուն է գալիս, ուշքը գնացած է եղել։ Տեսնելով անգիտակից վիճակում է՝ իրենք փորձել են բարձրացնել, սակայն ուշքի չի եկել։ Ինքն արհեստական շնչառություն է տվել բերանով, վախեցած գոռացել են՝  ջուր բերեք, սկոռի կանչեք։ Այդ ժամանակ մարդիկ են հավաքվել, ջուր լցրել վրան, որ ուշքի գա, սակայն տեսնելով, որ ուշքի չի գալիս, պառկեցրել են մեքենայի հետևի նստատեղին և տեղափոխել Գառնու ԲԿ, որտեղ տեսնելով, որ Ռազմիկի վիճակը չի կայունանում՝ տեղափոխել են Երևան: Նշել է նաև, որ տուժողի հագուստների վերաբերյալ ինքը որևէ տեղեկություն չունի:

2020թ․ մայիսի 27-ին ՀՀ քր․ օր-ի (նախկին օրենսգիրքը-խմբ.) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվելով` Սամվել Նազարյանն արձանագրության մեջ իր ձեռքով գրել է. «Մենք մարդ չենք սպանել»։

Սակայն նույն օրը Սամվել Նազարյանի նկատմամբ իրականացվել է «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում՝ 3-օրյա ժամկետով։

Արդյունքում նա տվել է բոլորովին այլ՝ իր նախորդ պատմածին հակասող ցուցմունք, կամ ինչպես փաստաբանն է ասում՝ հեքիաթ, որի հետևանքով «ցանկալի» ցուցմունք տված Նազարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Ռոման Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամիս ժամկետով։

«Այսինքն` ցուցմունք փոխելու և Ռոման Մովսիսյանի դեմ ցուցմունք տալու համար Սամվել Նազարյանը նախաքննության մարմնի կողմից «պարգևատրվել է»»,- իր ճառի մեջ ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը։ 

Այսկերպ, իրենց նախնական ցուցմունքները փոխել են մատուցողուհիները, որոնց, փաստաբանի խոսքով, ապօրինի կալանավորել են և ճնշումներ գործադրել։ Փաստաբանն իր ճառում նշեց, որ անգամ բռնության են ենթարկել մատուցողուհիներից մեկի որդուն։ Վերջինս, իր երեխային վնաս չպատճառելու համար էլ տվել է այն ցուցմունքը, որն իրենից պահաջել են․ այսինքն՝ Ռոմանի դեմ։

Հետագայում, արդեն ազատության մեջ գտնվող մատուցողուհին, դատարանի հարցին պատասխանել է, որ ցուցմունք է տվել, որ հասնի իր երեխաներին:

Իրեն տարել են այնպիսի տեղ որ ամբողջ օրը ճնշվածության մեջ է եղել, երեխաների հետ ոչ մի կապ չի եղել, ո՛չ տեսակցություն, ո՛չ զանգ: Իր երեխաներն անապահով վիճակում են եղել, տարեց կնոջ խնամքի տակ, ու օպերներն անընդհատ ասել են՝  20 տարի դատ ենք տալու քեզ, երեխեքիդ տանելու ենք մանկատուն: Ինքն ասել է, որ տեղեկություն չունի, չգիտի ինչ է, իրեն ասել են՝ դու գրի, թող գնա, գնա, քո համար ազատ ապրի: Ասել են՝ գրի, որ տեսել ես: Իր դուրս գալն ուղղակիորեն կապված էր ցուցմունք տալու հետ: Հարցին, թե Ձեր դուրս գալը կապված էր ցուցմունք տալու հետ, պատասխանել է՝ այո:

Մանրամասնորեն ներկայացնելով ցուցմունքների և դեպքի հետ կապված մանրամասները՝ Ռոման Մովսիսյանի փաստաբանը նկատեց, որ պետք է պարզել նաև, թե այդ ովքեր են ճնշումներ գործադրել վկաների նկատմամբ։ 

Դատավորին դուր չեկավ, որ փաստաբանը չի վստահում քննիչներին ու կասկածներ ունի, թե վկաների նկատմամբ ճնշումներ են եղել։

«Պարո՛ն Բալոյան, ու՞մ նկատի ունեք, երբ ասում եք՝ իրենք․․․ »,-հարցրեց նա ու հավելեց․ «Խնդրում եմ հարգալից վերաբերվել թե՛ պետական մարմիններին, թե՛ դատարանին, հակառակ դեպքում խիստ սանկցիա կկիրառեմ Ձեր նկատմամբ»,-ասաց դատավոր Մարգարյանը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 8-ը: 

NEWSPRESS.am-ը ներկայացնում է հատվածներ՝ փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած ճառից։

Արմինե Մկրտումյան