ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան 3 տուժած և 1 զոհ. առողջապահության նախարարություն
Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նախնական տվյալների համաձայն՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին անցնում են հետազոտություն:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: