Իր ֆակուլտետի նկուղային հարկում պայթյուն է եղել, մարդ է զոհվել, վիրավորներից մեկն էլ ծայրահեղ ծանր վիճակում է՝ դրած ապուշ ու անտեղի անեկդոտ է պատմում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանի` պայթյունի վայրում պահվածքին, երբ լրագրողների հարցերից մեկին ի պատասխան նա անեկդոտ է փորձել պատմել:
Մելիքյանը, մասնավորապես, գրել է.
«Էս մարդը տարրական «քթածակ» չունի՝ հասկանալու, թե որտեղ ինչ կարելի է խոսել ու հատկապես ինչ չի կարելի խոսել, բայց ԵՊՀ-ում ֆակուլտետ է ղեկավարում։ Մտավորական է՝ գիտական ինտելիգենցիայի ներկայացուցիչ, դոկտոր-պրոֆեսոր։
Իր ֆակուլտետի նկուղային հարկում պայթուն է եղել, մարդ է զոհվել, վիրավորներից մեկն էլ ծայրահեղ ծանր վիճակում է՝ դրած ապուշ ու անտեղի անեկդոտ է պատմում լրագրողներին։ Ի՞նչ ասես…»: