Նոր խոչընդոտներ արցախցիների համար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստան բռնի տեղահանված արցախցիները լուրջ դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորվելու հարցում։ Նրանց առաջ բազում խոչընդոտներ են ստեղծում։ Երեկ մեզ ահազանգում էին, որ ՀՀ պետական գերատեսչություններում կամ դրանց ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատանքի ընդունվելու համար քաղաքական թեստեր են անցնում։
Դիմումատուների ոչ այնքան մասնագիտական կարողություններով են հետաքրքրվում, որքան քաղաքական կողմնորոշումներով, դիցուք, հարցնում են՝ ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ քաղաքական հայացքներ ունեք, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և այլն, ինչն ակնհայտ է դարձրել, որ կոնկրետ արգելք կա իրենց համար՝ համակարգ մուտք գործելու։
ՀՀ իշխանությունները, կարելի է ասել, որոշել են աշխատանք տալ միայն այն ղարաբաղցիներին, որոնք իրենց նկատմամբ դրական են տրամադրված, և այդ հանգամանքն անգամ չեն թաքցնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: