Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսի վերաբերյալ. ՊԵԿ պարզաբանումը 2023 թվականի միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել. ՀՀ զբոսաշրջության կոմիտեԵրբ ջենտլմենները չեն կարողանում հաղթել խաղում՝ նրանք փոխում են խաղի կանոնները․ 2018-ին այդ կանոնները փոխեց խորհրդարանական մեծամասնությունը․ Գուրգեն Արսենյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասինՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հարձակվել է Գազայի ծայրամասում գտնվող իսրայելական բանակի հրամանատարական կետի վրաԻնդոնեզիան ներառվել է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Դեկտեմբերի 12–ին տեղի կունենա ՀՀ ԱԺ արտահերթ նիստՏիկին Բադալյան, ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք․ Հայկուհի Հարությունյանը հատ-հատ պատասխանեց ՔՊ-ականներին (տեսանյութ)Լարսը բացվել է մարդատար մեքենաների համար. բեռնատարների համար դեռ փակ էԺամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում (տեսանյութ)ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ՝ «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից՝ սպանություն որակված աղմկահարույց դեպքից առաջՑողունային բջիջների 41-րդ հավաքագրումը (լուսանկարներ)Իրանի նախագահը Մոսկվայում է
«Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի վարչապետ․․․» Վարդանյանը հիշեցրեց դրվագներ, որ ցույց տա, թե որքան սուտ է ասում Փաշինյանը
Փաստ է՝ Նիկոլը մահաբեր, դագաղների ու պատերազմի սիմվոլ է դարձել․ ՇարմազանովՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ․ եղանակը՝ առաջիկա օրերինՈղբերգական ելքով վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին․ ուղևորուհին մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոցԱվստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ՌԴ Քննչական կոմիտեի և ԱԴԾ աշխատակիցների նկատմամբ
Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություն է կատարել 22-ամյա աղջկա նկատմամբ
Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով․ Թադևոս Ավետիսյան Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում. ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայտնի է՝ երբ կկայանան ՌԴ նախագահական ընտրությունները
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված ուսանողները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈւ-ում, կստանան բնակարաններ․ Փաշինյան
Ահուդողով սպասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու․ Փաշինյանը՝ վթարային շենքերի մասինԽաղաղությունն այլ կերպ չի լինում․ Ալեն Սիմոնյանը չի բացառում՝ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ՝ Հայաստանում կապրենԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռերի փողոցումՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ․ Սուրենյան
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան
«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ՔՊ փակ նիստի արտահոսքի մասին
«Կյանքի կկոչեմ Կառավարության բոլոր ծրագրերը»․ Վայոց ձորի մարզը նոր մարզպետ ունի
Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'Բրայեն
Հասանք, իջեք․ ՀՀ հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում արդեն թուրքական բացահայտ քարոզչություն է. Գեղամ Մանուկյան
Բաքվում ընթանում է գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի դատական նիստը (տեսանյութ)Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն ենՈչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Հուսահատության մեջ ընկնելով». ԱՄՆ-ում բացահայտեցին, թե ինչ է կատարվում Բայդենի հետԵրբ մեր մասին քննարկումներն ընթանում են առանց մեզՄարզպետի պաշտոնից ազատման որոշումը պատրաստ էԻշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»Սպասվում է անձրևԿառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է. Լևոն Քոչարյանի արձագանքը Փաշինյանին (լուսանկար)Սպիտակի երկրաշարժից անցել է 35 տարիՏարածաշրջանային դասավորության մեխանիկան․ «Փաստ»Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը․ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբՌազմական ուժի մեծացող գործոնը․ «Փաստ»Ալավերդուց անցան Գյումրի. «Հրապարակ» Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»Փորձում են մոռացության տալ Արցախն ու Արցախյան հարցը և «վերանայել» Հայաստանի պատմությունը․ «Փաստ»Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջին. «Հրապարակ»
Մամուլ

Տիգրան Ավինյանը որոշել է դիմել իրավապահներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծես պատերազմ է հայտարարել Երևանի ավագանու խմբակցություններից մեկի անդրօվկիանոսյան ղեկավարին՝ «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին՝ Դոգին։ Օրերս գրել էինք, որ նա դիսպետչերականից հետո փակ հանդիպման ժամանակ իր ենթականերին խստիվ արգելել է զրուցել Դոգի հետ, պատասխանել նրա զանգերին, առավել ևս՝ նրան «պարոն»-ով դիմել։ Իսկ երեկ տեղեկացանք, որ որոշել են Դոգի ավագանու անդամներին կարգի հրավիրել։ Քաղաքապետարանում ուշագրավ գործընթաց է սկսվել, չնայած հրահանգվել է բոլորին, որ հույժ գաղտնի պահեն այդ մասին։ Գործընթացը ղեկավարում են փոխքաղաքապետներից մեկը՝ Սուրեն Գրիգորյանը, և աշխատակազմի գլխավոր քարտուղար Շավարշ Գրիգորյանը, ով նաև համակարգում է իրավական բլոկը։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հաղորդում են պատրաստել հանցագործության մասին՝ քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու հիմքով, այս խմբակցության անդամների հետ կապված։ Եվ արդեն մի քանի օր է՝ Սուրեն Գրիգորյանն ու Շավարշ Գրիգորյանը հետաքննություն են անում, թե «Հանրային ձայնի» ավագանու անդամներն ում հետ են առնչվել, ինչ հարցերով։

Քաղաքապետարանում դիմում է պատրաստվել, որը պետք է ստորագրեն բոլոր նրանք, ովքեր առնչություններ են ունեցել այս խմբակցության անդամների հետ, և այդ դիմումը պետք է ներկայացվի իրավապահներին, ավելի կոնկրետ՝ Գլխավոր դատախազություն։ Մեզ ասացին, որ եղել են հրաժարվողներ, եղել են խուսափողներ, բայց մեծ մասը ստորագրել է։ 

Բանն այն է, որ «Հանրային ձայնի» ավագանու անդամները սկսել են այցելել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներ՝ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, դպրոցներ, այլ հիմնարկներ։ Նրանք զանգում և պահանջներ են ներկայացնում տարբեր վարչությունների պետերին, և սա ոմանք դիտում են որպես քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու փորձ։ Եվ փորձելու են իրավական գործընթացով կանգնեցնել նրանց, որ նրանք իրենց լիազորություններից դուրս չգան։

Երևանի ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում են ավագանու անդամի իրավունքները և պարտականությունները։  Մասնավորապես, ավագանու անդամն իրավունք ունի․

«1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը (ներառյալ` բյուջեի), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես քաղաքապետին, ավագանու խմբակցությանը կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին

2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված՝ գաղտնիք համարվող տեղեկությունների

3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու

4) կատարելու Երևանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ

5) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ

6) ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու և քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով

7) իրականացնելու սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ»:

Քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», քաղաքապետարանի պաշտոնյաները կարծում են, որ «Հանրային ձայնի» ներկայացուցիչները կատարում են գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից, ուստի դա իրավապահների կողմից կարող է դիտարկվել որպես լիազորությունների վերազանցում։ Մեզ ասացին, որ մինչ այս պահը նշված դիմումի տակ արդեն քաղաքապետարանի հարյուրից ավելի աշխատող է ստորագրել։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ Տիգրան Ավինյանը կարող է այս գործընթացն ավարտին չհասցնել, այսինքն՝ դիմումը մուտք չարվի դատախազություն։ Հնարավոր է՝ Ավինյանը ստուգում է, թե ովքեր են իր աշխատակազմի դասալիքները. նրանք, ովքեր չեն ստորագրի, կհայտնվեն իր սև ցուցակում։ Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ։

Ուշագրավ է, որ «Հանրային ձայն» խմբակցությունում տեղյակ չեն սրա մասին, ավագանու անդամ Նանա Սարգսյանը մեզ ասաց՝ թող անեն, մենք կպատասխանենք․ «Մեր գործառույթի, լիազորությունների մեջ է մտնում առանց թույլտվության այցելել քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկներ, չենք պատրաստվում որևէ մեկին տեղյակ պահել, ոնց աշխատել ենք, այնպես էլ շարունակելու ենք։ Իրենք պարզապես տեղյակ չեն լիազորությունների մասին, որովհետև տարիներ շարունակ չեն աշխատել ու չգիտեն, որ այսպես էլ է լինում, կարելի է մտնել որևիցե դպրոց, կառույց, պոլիկլինիկա, որ տեսնենք քանի հիվանդ ունեն, գո՞հ են, դժգո՞հ են, ինչպես է կազմակերպվում հիվանդների մուտքը, բուժումը քանի օր է տևում։ Ինչ է՝ վատ բա՞ն ենք անում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։