Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն մի փոքր էժանացել է«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ԵՄ-ն Հայաստանի համախոհն է․ ՀՀ նախագահԵրևանում 20-ամյա տղան անցել էր «Հաղթանակ» կամրջի եզրագիծը և սպառնում էր ցած նետվելԿառլեն Սիմոնյանն իմ ճանաչած ամենաբարեկիրթ մարդն է՝ ռումիներեն էլ գիտի․ Ալենից էլ լավն է․ Գուրգեն Արսենյանը՝ վստահեցնում է՝ ՔՊ-ականների 99%-ը միայն աշխատավարձով է ապրումԻնչ պետք է իմանալ սոցիալական ծախսի վերաբերյալ. ՊԵԿ պարզաբանումը 2023 թվականի միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել. ՀՀ զբոսաշրջության կոմիտեԵրբ ջենտլմենները չեն կարողանում հաղթել խաղում՝ նրանք փոխում են խաղի կանոնները․ 2018-ին այդ կանոնները փոխեց խորհրդարանական մեծամասնությունը․ Գուրգեն Արսենյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասինՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հարձակվել է Գազայի ծայրամասում գտնվող իսրայելական բանակի հրամանատարական կետի վրաԻնդոնեզիան ներառվել է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Դեկտեմբերի 12–ին տեղի կունենա ՀՀ ԱԺ արտահերթ նիստՏիկին Բադալյան, ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք․ Հայկուհի Հարությունյանը հատ-հատ պատասխանեց ՔՊ-ականներին (տեսանյութ)Լարսը բացվել է մարդատար մեքենաների համար. բեռնատարների համար դեռ փակ էԺամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում (տեսանյութ)ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ՝ «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից՝ սպանություն որակված աղմկահարույց դեպքից առաջՑողունային բջիջների 41-րդ հավաքագրումը (լուսանկարներ)Իրանի նախագահը Մոսկվայում է
«Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի վարչապետ․․․» Վարդանյանը հիշեցրեց դրվագներ, որ ցույց տա, թե որքան սուտ է ասում Փաշինյանը
Փաստ է՝ Նիկոլը մահաբեր, դագաղների ու պատերազմի սիմվոլ է դարձել․ ՇարմազանովՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ․ եղանակը՝ առաջիկա օրերինՈղբերգական ելքով վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին․ ուղևորուհին մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոցԱվստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ՌԴ Քննչական կոմիտեի և ԱԴԾ աշխատակիցների նկատմամբ
Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություն է կատարել 22-ամյա աղջկա նկատմամբ
Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով․ Թադևոս Ավետիսյան Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում. ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայտնի է՝ երբ կկայանան ՌԴ նախագահական ընտրությունները
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված ուսանողները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈւ-ում, կստանան բնակարաններ․ Փաշինյան
Ահուդողով սպասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու․ Փաշինյանը՝ վթարային շենքերի մասինԽաղաղությունն այլ կերպ չի լինում․ Ալեն Սիմոնյանը չի բացառում՝ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ՝ Հայաստանում կապրենԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռերի փողոցումՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ․ Սուրենյան
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան
«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ՔՊ փակ նիստի արտահոսքի մասին
«Կյանքի կկոչեմ Կառավարության բոլոր ծրագրերը»․ Վայոց ձորի մարզը նոր մարզպետ ունի
Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'Բրայեն
Հասանք, իջեք․ ՀՀ հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում արդեն թուրքական բացահայտ քարոզչություն է. Գեղամ Մանուկյան
Բաքվում ընթանում է գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի դատական նիստը (տեսանյութ)Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն ենՈչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Հուսահատության մեջ ընկնելով». ԱՄՆ-ում բացահայտեցին, թե ինչ է կատարվում Բայդենի հետԵրբ մեր մասին քննարկումներն ընթանում են առանց մեզՄարզպետի պաշտոնից ազատման որոշումը պատրաստ էԻշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»Սպասվում է անձրևԿառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է. Լևոն Քոչարյանի արձագանքը Փաշինյանին (լուսանկար)Սպիտակի երկրաշարժից անցել է 35 տարիՏարածաշրջանային դասավորության մեխանիկան․ «Փաստ»Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը․ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբՌազմական ուժի մեծացող գործոնը․ «Փաստ»
Մամուլ

Զոհ կա՝ մեղավորներ չկան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Երևանի պետական համալսարանում նոյեմբերի 17-ի առավոտը բացվեց ողբերգությամբ․ բուհում հրդեհի բռնկումով պայթյուն էր տեղի ունեցել։ Ժամը 10-ի սահմաններում համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկի պոմպակայանի համար նախատեսված սենյակում, որը ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատակիցների համար որպես հանդերձարան կամ պահեստ էր ծառայում, հայտնաբերվեց ԵՊՀ տնտեսական բաժնի 73-ամյա աշխատակցի դին, և 3 քաղաքացի վիրավորվեցին, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց վերակենդանացման բաժանմունք։ 

Հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումները տարակուսանքի տեղիք տվեցին։ Ըստ ներքին գործերի նախարարության՝ տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ Սակայն Այրվածքաբանական ազգային կենտրոն տեղափոխված 2 քաղաքացու մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, քիմիական այրվածք», ինչը նշանակում է, որ պայթյունն առաջացել է կա՛մ գազից, կա՛մ քիմիական նյութերի պայթյունից։ Դեպքի վայրում մի քանի ժամ իրականացրած քննչական գործողություններից հետո վարույթն իրականացնող մարմինը քրեական վարույթ նախաձեռնեց՝ աշխատանքի անվտանգության և հակահրդեհային կանոնները խախտելու հոդվածներով։ Քննչական կոմիտեից հրդեհի պատճառների մասին ոչինչ չեն հայտնում։ Պարզ չէ, թե ինչպես են տուժածները քիմիական այրվածք ստացել, եթե պայթյունի սենյակում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ 

Մինչ իրավապահները փորձում էին հասկանալ ողբերգական դեպքի պատճառները, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցության և ներողության փոխարեն շնորհավորական ուղերձ տեղադրեց՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ռեկտորը հետո էլ չանդրադարձավ իր ղեկավարած բուհում կատարված ողբերգությանը։ 

Իսկ Երևանի պետական համալսարանից, դեպքից կարճ ժամանակ անց, հայտարարեցին, որ նախնական վարկածով պայթյունն առաջացել է հոսանքի տատանումից, սակայն ժամեր անց պաշտոնական գրառմամբ իրենք իրենց ուղղեցին՝ «պատճառը դեռևս հայտնի չէ»:

Անանուն մնալու պայմանով՝ համալսարանի աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ մահվան ելքով պայթյունի պատճառը, ըստ ամենայնի, գազի արտահոսքն է եղել․ «Համալսարանում աշխատողները գիտեն, որ այստեղ չեն պահպանվում անվտանգության տարրական կանոնները։ Տեսչական մարմնից ստուգում կատարվել է, Աստված գիտի, թե երբ»։

Դեպքի վայրում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը նախ նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է կատարվել նկուղում, քանի որ ֆակուլտետում պահակ չի աշխատում։ Ասաց, որ նկուղը կանաչապատման բաժնի աշխատակիցների համար որպես հանդերձարան է ծառայել. «Վիրավորները կանաչապատման բաժնի բանվորներ են եղել, որոնք նկուղում ամեն օր իրենց հագուստները փոխում են, գործիքները վերցնում ու դուրս գալիս աշխատանքի»։ Պարզվեց, որ քիմիայի ֆակուլտետի դեկանն էլ համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի պես տոնական տրամադրություն ունի։ Հնարավո՞ր է, որ պայթյունը քիմիական փորձարկման հետևանքով է եղել։ Մեր հարցին ի պատասխան՝ Ղոչիկյանը սկսեց անեկդոտ պատմել․ «Լսեք, մի հատ անեկդոտ կա, որ բերդում նստած բիձեն ասում է՝ ես մուտիլովշչիկ եմ։ Գիտե՞ս էդ անեկդոտը»։ Ի պատասխան՝ լրագրողները հիշեցին, որ դժբախտ պատահարի հետևանքով մեկ զոհ ու երեք վիրավոր կա։ 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից փորձեցինք ճշտել, թե վերջին անգամ երբ են համալսարանում ստուգումներ անցկացրել, արդյո՞ք պահպանվել են հրդեհային անվտանգության կանոնները, ի վերջո, ի՞նչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ։ Տեսչական մարմնից առաջարկեցին հարցերը գրավոր ուղարկել։ Ի դեպ, ԵՊՀ-ից տեղեկացանք, որ քիմիայի ֆակուլտետում, գուցե նաև մյուս ֆակուլտետներում, օդափոխության համակարգ չի գործում, քիմիականում մշտապես ծանր օդ է կանգնած, որովհետև քիմիական տարբեր նյութերի՝ թթուների, ռեագենտների հետ գործ ունեն և լաբորատորիաներում փորձեր են անում։

Մեզ ասացին, որ ինչ-որ լսարաններում անգամ դռների վրա անցքեր են բացել, որ օդափոխություն ապահովեն։ Ցավոք, մեր այցելության պահին թույլ չտվեցին, որ բարձրանանք ֆակուլտետ և մեր աչքով համոզվենք դրանում։

Չոտնահարելով անձանց անմեղութան կանխավարկածը՝ հույս ունենք, որ այս գործն էլ «ծածկադմփոց» չի արվի, ինչպես արվեց տասնյակ քաղաքացիների կյանք խլած «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կամ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով։ Իսկ համացանցում մարդիկ պահանջում էին ԵՊՀ ռեկտորի հրաժարականը, ով պատշաճ հսկողություն չի ապահովել անվտանգության կանոնները պահպանելու հարցում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։