ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հարձակվել է Գազայի ծայրամասում գտնվող իսրայելական բանակի հրամանատարական կետի վրաԻնդոնեզիան ներառվել է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Դեկտեմբերի 12–ին տեղի կունենա ՀՀ ԱԺ արտահերթ նիստՏիկին Բադալյան, ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք․ Հայկուհի Հարությունյանը հատ-հատ պատասխանեց ՔՊ-ականներին (տեսանյութ)Լարսը բացվել է մարդատար մեքենաների համար. բեռնատարների համար դեռ փակ էԺամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում (տեսանյութ)ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ՝ «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից՝ սպանություն որակված աղմկահարույց դեպքից առաջՑողունային բջիջների 41-րդ հավաքագրումը (լուսանկարներ)Իրանի նախագահը Մոսկվայում է
«Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի վարչապետ․․․» Վարդանյանը հիշեցրեց դրվագներ, որ ցույց տա, թե որքան սուտ է ասում Փաշինյանը
Փաստ է՝ Նիկոլը մահաբեր, դագաղների ու պատերազմի սիմվոլ է դարձել․ ՇարմազանովՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ․ եղանակը՝ առաջիկա օրերինՈղբերգական ելքով վթար՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին․ ուղևորուհին մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոցԱվստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ՌԴ Քննչական կոմիտեի և ԱԴԾ աշխատակիցների նկատմամբ
Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություն է կատարել 22-ամյա աղջկա նկատմամբ
Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է 4 միլիարդ 400 միլիոն դոլարով․ Թադևոս Ավետիսյան Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում. ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայտնի է՝ երբ կկայանան ՌԴ նախագահական ընտրությունները
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված ուսանողները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈւ-ում, կստանան բնակարաններ․ Փաշինյան
Ահուդողով սպասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու․ Փաշինյանը՝ վթարային շենքերի մասինԽաղաղությունն այլ կերպ չի լինում․ Ալեն Սիմոնյանը չի բացառում՝ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ՝ Հայաստանում կապրենԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռերի փողոցումՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ․ Սուրենյան
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան
«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ՔՊ փակ նիստի արտահոսքի մասին
«Կյանքի կկոչեմ Կառավարության բոլոր ծրագրերը»․ Վայոց ձորի մարզը նոր մարզպետ ունի
Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'Բրայեն
Հասանք, իջեք․ ՀՀ հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում արդեն թուրքական բացահայտ քարոզչություն է. Գեղամ Մանուկյան
Բաքվում ընթանում է գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի դատական նիստը (տեսանյութ)Կանանց ծեծկռտուք՝ Երևանում, մեկը ստացել է գանգուղեղային վնասվածք. վեճի պատճառն ավելներն ենՈչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Հուսահատության մեջ ընկնելով». ԱՄՆ-ում բացահայտեցին, թե ինչ է կատարվում Բայդենի հետԵրբ մեր մասին քննարկումներն ընթանում են առանց մեզՄարզպետի պաշտոնից ազատման որոշումը պատրաստ էԻշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»Սպասվում է անձրևԿառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է. Լևոն Քոչարյանի արձագանքը Փաշինյանին (լուսանկար)Սպիտակի երկրաշարժից անցել է 35 տարիՏարածաշրջանային դասավորության մեխանիկան․ «Փաստ»Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը․ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբՌազմական ուժի մեծացող գործոնը․ «Փաստ»Ալավերդուց անցան Գյումրի. «Հրապարակ» Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»Փորձում են մոռացության տալ Արցախն ու Արցախյան հարցը և «վերանայել» Հայաստանի պատմությունը․ «Փաստ»Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջին. «Հրապարակ»ՔՊ-ական զանգվածը Հայկուհի Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացնում. «Հրապարակ»Նախագծի ընդունման դեպքում պետբյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները կկազմեն տարեկան մոտ 38 մլն դրամ․ «Փաստ»Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարն այսօր կժամանի Հայաստան

Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Ասված է ՀՀ-ում ՄԹ դեսպանության հաղորդագրության մեջ։

«Նախարար Դոքերթին կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։

Տարվա ընթացքում տարածաշրջան կատարելիք երրորդ այցի ընթացքում նա կքննարկի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգերը և կխթանի Միացյալ Թագավորության փորձը՝ աջակցելու Ադրբեջանի անցմանը վերականգնվող էներգիային։

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում, որը կմեկնարկի այսօր (նոյեմբերի 20-ին), կընդգծի Միացյալ Թագավորության ակտիվացող աջակցությունն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող տարածաշրջանը շարունակում է խոցելի մնալ արտաքին միջամտության նկատմամբ, մինչ վերականգնվում է հակամարտության հետևանքներից և փորձում է առաջ մղել բարեփոխումների օրակարգերը՝ ի նպաստ ազատության ու անկախության ժողովրդավարական ընտրության։

Հիմնվելով այս տարի երեք երկրների հետ կայացած պաշտոնական ռազմավարական երկխոսությունների վրա՝ նախարար Դոքերթին կառաջարկի ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար:

Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Երեւան ժամանելուց առաջ ասել է.

«Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։

Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»:

Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։

Թբիլիսիում նա կհաստատի ՄԹ աներկբա աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կաջակցի նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության և ժողովրդի կամքին համահունչ:

Միացյալ Թագավորությունն աշխատում է Վրաստանի կառավարության հետ՝ ռուսական ագրեսիայի դեմ իր դիմակայունությունն ամրապնդելու նպատակով, այդ թվում 2022 թվականի ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում համաձայնեցված՝ Վրաստանի կարիքներին համապատասխան աջակցության փաթեթի միջոցով:   

Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։

Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և ավելի լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:

Միացյալ Թագավորությունն առաջին երկրներից էր, որն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ականազերծման գործում՝ տրամադրելով սարքավորումներ և տեղական իշխանությունների համար դասընթացներ ականազերծման վերաբերյալ։ Նախարար Դոքերթին Բաքու է ժամանում հենց այն ընթացում, երբ ՄԹ-ն շարունակում է գործակցությունը՝ իր աջակցությունը տրամադրելով պայթուցիկ զինամթերքի ոչնչացման մասնագիտացված դասընթացների անցկացման համար, որոնք անհրաժեշտ հմտություններ կապահովեն բարձր վտանգավորության միջավայրում աշխատելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։