Պատերազմը երեխաների համար ծանր հետևանքներ է թողնում․ ԿԽՄԿ
Պատերազմը երեխաների համար ծանր հետևանքներ է թողնում: Այդ մասին ասվում է ԿԽՄԿ ֆեյսբուքյան էջում։
«Արդյունքում նրանք կարող են.
-զրկվել կրթության հասանելիությունից,
- բաժանվել ընտանիքի անդամներից,
- լինել բռնության ականատես։
Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ ըստ պատերազմի կանոնների՝ երեխաները պետք է լինեն պաշտպանված և ստանան օժանդակություն իրենց խնամքի, կրթական և այլ անհրաժեշտ հարցերի կարգավորման համար»։