Վրաստանում սահմանափակել են երթևեկությունը Հայաստանի և Թուրքիայի սահման տանող ճանապարհներին

Հայաստանի և Թուրքիայի հետ սահման տանող վրացական ավտոճանապարհներին ձյան և մերկասառույցի պատճառով երթեւեկությունը մասամբ սահմանափակ է։ Հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը, փոխանցում է Sputnik Грузия-ն։
Ախալքալաք-Կարծախի (ճանապարհ դեպի Թուրքիա) ճանապարհին արգելվել է կցորդիչով, կիսակցորդիչով և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով երթևեկությունը:
Նմանատիպ սահմանափակումներ են գործում նաև Ախալցխա-Նինոծմինդա (ճանապարհ դեպի Հայաստան) ավտոմոբիլային ճանապարհի 90-112 կմ հատվածում։
Տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է։