Ցեղասպանության ժխտումը հղի է նոր nղբերգություններով. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը և Վրաստանը Թբիլիսիի ցանկության դեպքում կվերականգնեն դիվանագիտական ​​հարաբերությունները. ՄեդվեդևՁորաղբյուրում մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել, կա զnհ և տուժած22 միլիոն են տվել անհայտ ՍՊԸ-ի նորոգված սենյակը նորից նորոգելու համար․ «Հրապարակ»Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․ «Հրապարակ»Բա որ «շեֆը» զայրանա. «Փաստ» Ինչու է Ավանեսյանը աշխատում մի կառավարությունում, որի գործելաոճը քննադատում է և ինչու են նրան հանդուրժում․ «Ժողովուրդ»Միլիոնավոր դոլարներ են վատնվել․ քրեական վարույթ է հարուցվել․ «Հրապարակ» ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են»․ «Հրապարակ»Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ»«Լավ բnյ տվեցի»․ ՔՊ նիստում պատգամավորներն իրար բմբլել են․ «Հրապարակ»Նախագահականը հաղորդագրություն է տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ նախագահի հեռախոսազրույցների մասին. «Ժողովուրդ»Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերով. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր. «Ժողովուրդ»Այն, ինչ թուրքի համար լավ է, հայի համար մահացու է. «Փաստ»Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ»ԱՄՆ-ը դարձել է հիմարների երկիր. ԹրամփՊենտագոնը Կիևին խոստացել է ռազմական օգնության նոր խմբաքանակԻնչո՞ւ Ադրբեջանը չի ստուգել սահմանազատման կանոնակարգի համապատասխանությունը իր Սահմանադրությանը Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում Շիրակում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ զոհ ու վիրավորներ կան Գյումրիում հրդեհ է բռնկվել, երկու մարտական հաշվարկ է մեկնել Շաբաթական 9-10 վթար է գրանցվում Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ․ «Հետք» Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Երիտասարդի երազանք» ընթրիքից Ծանրորդ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած Խաբված մարդիկ իրենց դառը ճակատագրով են փոխհատուցում իշխանության դավաճանությունն ու տգիտությունը. Ֆարմանյան Ձեզ բացակա չենք դնի․ Բերդում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող է կառուցվել «Արժանապատիվ աշխատանք. դեպի սոցիալական արդարություն»․ Հայաստանում միջազգային համաժողով կանցկացվի Նոյեմբերի 3-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին․ մրցույթ է հայտարարվել Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել ՄԻՊ աշխատակազմը հայտարարում է՝ ակցիայի մասնակիցներն անթույլատրելի գնահատական են տվել պաշտպանի մասին ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ-Ֆրանսիա բարեկամության սենյակի անվանակոչումը ՀՀ ինքնիշխանության խորհրդանիշ է Կենսաբազմազանության հարցերով Կողմերի համաժողովը ընդունելու պայքարում ՀՀ-ն առաջ է անցել Ադրբեջանից 4 ֆուտբոլիստ հեռացել է Ալաշկերտից Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց․ Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, Ոստիկանության բարեփոխման ծրագիրն են քննարկում Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի ունեցավ, երբ նա սկսեց քննադատել իշխանություններին «Հեռացի'ր, հեռացի'ր». ընդհատվել է «Նոա»-«Ուրարտու» խաղը, պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Այն, ինչ անում է Ադրբեջանը Արցախում, մշակութային զտում է․ Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է
«Է հա, ինչքա՞ն 100 դրամանոց կարանք տանք»․ 100 դրամանոցի ծրագիրը քաղաքացիների մոտ լարվածություն է առաջացրել
ԿԲ պատվիրակությունը Չինաստանում է, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 1967 թ․-ի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը․ պատմական ակնարկ ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար․ Իրանի ԱԳ նախարար Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կրկին դասային աստիճան է շնորհվել Ահազանգ չի ստացվել. ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին Աննա Հակոբյանը 62 միլիոն դրամ է հավաքել ընթրիքի արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր
Մամուլ

Դերժավայի Արկադին պետությանը մոտ 257 մլն դրամ է փոխհատուցել․  «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է․ 

«Իրավախախտ ընկերություններին պատժելու միտումներ չկան, բայց արդեն ձևավորվել է նրանցից վնասի ահռելի փոխհատուցում ստանալու պրակտիկա։ 

Գործարարներն առանց երկար մտածելու և չեմուչումի, «մուծվում» են պետությանը և խուսափում պատասխանատվությունից։ Նրանց վերաբերյալ վարույթների մասին տեղեկությունները հանրայնացվում են երբեմն նրանց հետ փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց, վնասի փոխհատուցման մասին պայմանավորվելուց հետո։ 

Անցյալ շաբաթ տեղեկացանք, որ քրեական վարույթի շրջանակում ահռելի՝ 500 մլն դրամի չափով պետությանը հասցված վնասի փոխհատուցում պետք է կատարի «Պրեմիում Հաուս» ընկերության սեփականատեր Արայիկ Հայրապետյանը՝ «Լավանդայի Արայիկ» անունով հայտնի գործարարը։ Գումարի կեսը նա վճարել է պետությանը։ Երեկ էլ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ թռչնաբուծությամբ զբաղվող ընկերության գործունեության հետ կապված է քրեական վարույթ նախաձեռնել։ ՊԵԿ-ն ու Քննչական կոմիտեն համատեղ բացահայտել են առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք։ 

«Մասնավորապես, քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թռչնաբուծությամբ և թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Ս․․․» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով․․․ թաքցրել են ընկերության շուրջ 658.000.000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ և հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։ Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 208․386․752 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։ 

Մենք հետաքրքրվեցինք և թռչնաբուծության ոլորտին մոտ կանգնած անձանցից տեղեկացանք, որ ենթադրյալ իրավախախտը Սպիտակի թռչնաբուծական կոմբինատն է, որի տնօրենը, ինչպես հաղորդվում է, ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարն ու հաշվարկված տույժերը, որը, ընդհանուր առմամբ, կազմել է շուրջ 256 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Ինչպես հայտնի է, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի սեփականատերը հայտնի գործարար, նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանն է՝ Դերժավայի Արկադը: Մենք փորձեցինք կապվել հայտնի գործարարի հետ և հետաքրքրվել այս գործընթացով, նաև հարցնել` հո չի՞ սնանկացել այս 250 մլն դրամը վճարելով, բայց նա չպատասխանեց մեզ, իսկ թռչնաֆաբրիկայի տնօրենը չցանկացավ մեր հարցերին պատասխանել, քարտուղարուհուն հրահանգեց մեզ ասել, որ ինքն արդեն դուրս է եկել»։