Դատախազի պաշտոնի հետ՝ անհամատեղելի. ինչ է պարզվել դատախազության պաշտոնյայի մասով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առեևւույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ:
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ որոշումը ուղարկվել Է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: 2023 թվականի հոկտեմբերի 26-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից հանձնաժողովին է հասցեագրվել գրություն ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները պահպանված կամ չպահպանված լինելու վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով, հարուցել է վարույթ:
Բանն այն է, որ կան տվյալներ՝ դատախազ Իսախանյանը ընկերություններից մեկում բաժնեմաս է ունեցել և այն հայտարարագրում չի ներկայացրել, ինչը, ըստ էության, դատախազի պաշտոնի հետ անհամատեղելի է և պատժելի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: