Նոր տարի, Երևանի նոր քաղաքապետ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Քաղաքական կուլիսներում, կարծես թե, կոնսենսուս կա` Երևանի քաղաքապետի նոր ընտրություն կազմակերպելու վերաբերյալ, իսկ եթե իրավիճակը ների, նաև Երևանի ավագանու նոր ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ:
Այս մասին են խոսում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ավագանու անդամները, սակայն այդ խոսակցությունները տխրեցնում են Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությանը, որի անդամները, կարելի է ասել, անկախ իրենցից, այսօր դարձել են պաշտոնների տեր քաղաքում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։