Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման. Տիգրան ԱվինյանՄեծ խառնաշփոթի փուլ. Վահե ՀովհաննիսյանԽաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումները կվերսկսվեն. մոտ օրերս հանդիպում կլինի. ԲայրամովԱննա Վարդապետյանն այցելել է Սյունիք, խորհրդակցություն անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրումՆոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Ընդունելություն՝ Հայաստանին փառք ու պատիվ բերած մեր մարզիկների պատվին (տեսանյութ)ՊՆ-ում ատեստավորման համակարգի հետևանքով կոպտորեն խախտվում են կին զինծառայողների իրավունքներըԱյս նկարի ողբերգության համար պատասխանատու են շատերը․ Սարհատ ՊետրոսյանՈստիկանները դպրոցներում աշակերտներին «շմոն» են անում, թմրանյութ փնտրում. oragir.newsԽոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության պատճառով շարունակում է «եփվել». Աբրահամյան16-ամյա պատանին դանակով խփել էր համադասարանցու կրծքավանդակինՆորայր Շողիկյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար ԱՄՆ-ը դատապարտում է Բելառուսում կեղծ ընտրությունները. ՊետքարտուղարությունՄերկասառույց ու խցանումներ՝ Կապան-Գորիս ճանապարհին․ փրկարարները քարշակել են ավելի քան 20 ավտոմեքենաՆԳՆ-ն պարզաբանում է տարածել 00oo000 համարանիշի գնի վերաբերյալԱրարատ Միրզոյանը մեկնում է ԺնևՓաշինյանն ասել է, թե Սյունիքում քանի միլիոն դոլարի աշխատանքներ է իրականացրել` 2018–ից ի վեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 121 միլիոն դրամով (300,000 դոլարով)Լուկաշենկոն` Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասինՏաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել անասնագոմում․ փրկարարները դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասունԱրտաշատում էլեկտրական շչակ է փորձարկվելուԱյսօր հետևյալ հասցեներում լույս չի լինի
Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը
Թունիսի նախկին նախագահը հեռակա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Սա Հայաստանի կողմից հերթական հակառուսական ցուցադրական գործողությունն է. Ավետիք Իշխանյան Գեղարքունիքում ադրբեջանական այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է Հազարավոր մարդիկ այսօր հավաքվել են՝ ի զորակցություն Եկեղեցու․ Մայր Աթոռի անդրադարձը Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել բնակչի տան խորդանոցումՄարիա Զախարովան ծաղրել է Գերմանիայի ԱԳ նախարարին, նրան «անկիրթ» անվանել «Արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների հետ». Աշոտյան Քիշնևում վանդալները վնասել են Հայրենական մեծ պատերազմի հերոսի գերեզմանը Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող Որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները․ Արմեն Աշոտյան «Բարի գալուստ ՀՅԴ մեծ ընտանիք»․ Իշխան Սաղաթելյանը՝ երիտասարդներին Ռուսաստանը ևս մեկ բնակավայր է գրավել Ավդեևկայի հարևանությամբ Լիվերպուլը 11-մետրանոցներ է մարզում նյարդաբանների օգնությամբ Ամբողջ աշխարհին էլ հասկանալի է՝ լավագույն ինքնաձիգը «Կալաշնիկովն» է․ Շոյգու Նոր մանրամասներ՝ Իրան-Ռուսաստան ռազմավարական համաձայնագրի մասին Մակրոնը չի մասնակցելու G7-ի գագաթնաժողովին Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ օղակների բրոնզե մեդալակիր Կրակոցներ և դանակահարություն՝ Երևանի էլիտար շենքի բակում Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը Ընդդիմությունը պիտի առավել արդյունավետ ձևեր գտնի մարզաբնակ քաղաքացիներին ոտքի հանելու համար․ Աշոտյան Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը. կան վիրավորներ Իշխանությունն իր գործն արեց, և այսօր հերոսի հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է․ Աբրահամյան Ներկայումս պարեկային ծառայության շարքերում հարյուրից ավելի կանայք կան․ պանելային քննարկում Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ֆինանսների նախարարությունը Արմավիրի մարզի 5 համայնքում սուբվենցիոն ծրագրերով խախտումներ է արձանագրել «Ադրբեջանցի պատգամավորին խորհուրդ ենք տալիս վերընթերցել տարածաշրջանի երկրների պատմությունը»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Դեռևս 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Շնորհառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշոնրհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սիրելի հավատացյալներ, պատմության ընթացքում, երբ որ հայ ազգը շեղվել է առաքյալների քարոզած հավատքից, հեռացել է նրանց հիմնած Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու դադարել է լսել իր հոգևոր առաջնորդներին, ընկել է փորձությունների մեջ։ Երբեմն որոշ շրջանակներ տարածում են այն թեզը, թե հայ ազգը թուլացավ, երբ քրիստոնեա դարձավ։ Սակայն իրականում ճիշտ հակառակն է, հայ ազգը թուլացավ, կորուստներ ունեցավ ոչ թե քրիստոնյա լինելու պատճառով, այլ քրիստոնյա չլինելու պատճառով։ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը և առաքյալների քարոզած մաքուր հավատի ու քրիստոնեության պակասը։

Սուրբ Գրքում հստակորեն ասվում է, որ եթե Աստծո կողմից տրված օրենքները չպահեք, ապա բոլոր ազգերից վերջինը կլինեք, դուք կցանեք ուրիշները կուտեն, պատերազմների մեջ կընկնեք, ձեր զավակները գերի կլինեն, կսփռվեք աշխարհով մեկ (տե´ս Ղևտ. ԻԶ 14-33), իսկ եթե Աստծո պատվիրանները պահեք, ապա պիտի հաջողեք ու հզորանաք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին և Տերը ձեր երկրին խախաղաղություն կպարգևի (տե´ս Ղևտ. ԻԶ 3-8)»։

Հայր Մովսեսն ընդգծեց նաև, որ առաքյալների տոնը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու և մեր հայրերի ու վարդապետների թողած ժառանգությանն ու բարոյական արժեքներին հավատարիմ մնալու ուխտի օր է։

Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին աղոթքով հայցել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողիմեոս առաքյալների բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի Աստված առաքելական հավատքի մեջ զորացնի ու պահպանի մեր ժողվրդին և աստվածամուխ Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել հայոց կյանքում՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։

Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: