Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել
Իրանի ռազմածովային ուժերը ներկայացրել են ստորջրյա դրոն, որը կարող է հայտնաբերել և վնասազերծել ծովային ականները:Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը։
Նշվում է, որ այն կարող է աշխատել 24 ժամ և սուզվել մինչև 200 մետր: Քանի որ Պարսից ծոցը համեմատաբար խորը չէ, ականներ կարող են տեղադրվել 10-50 մետր խորության վրա, և դրանք կարող են լուրջ վնաս հասցնել նավերին: