Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները փաստաթուղթ են ստորագրել պատժամիջոցներին հակազդելու մասին
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը փաստաթուղթ են ստորագրել պատժամիջոցներին հակազդելու մասին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Այն կոչվում է «Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միակողմանի հարկադրանքի միջոցների հակազդման, մեղմացման և դրանց բացասական հետևանքների փոխհատուցման ուղիների և միջոցների մասին»:
Ստորագրումը տեղի է ունեցել Մոսկվայում, որտեղ Իրանի ԱԳ նախարարը ժամանել է՝ մասնակցելու մերձկասպյան հինգ երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան) նախարարական հանդիպմանը, ինչպես նաև Լավրովի հետ երկկողմ բանակցություններին։