«ՀԱՄԱՍ»-ը կորցնում է վերահսկողությունը Գազայի հատվածի վրա․ Յոավ Գալանտ
Պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժումը կորցնում է վերահսկողությունը Գազայի հատվածում, իսկ նրա կողմնակիցների զինված ուժերը կորուստներ են կրում։
Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
««ՀԱՄԱՍ»-ը կորցնում է վերահսկողությունը, կորուստներ է կրում, և դա ձեռք է բերվում Իսրայելի Պաշտպանության ուժերի վճռական և հզոր գործողությունների շնորհիվ, որոնք գործում են օդից, ծովից և ցամաքից՝ հետախուզության հետ համաձայնեցված: Մեր արդյունքները շատ նշանակալից են, տպավորիչ և ճշգրիտ»,- ասաց նա: