Էդ ընդդիմադիր կոչվածների պատճառով եմ ես այսօր փողոցում, բոլորի գնահատականը հնչելու է. Uրբազան (տեսանյութ)
Սիրիայում ամերիկյան բազան hրթիռակոծվել էՀիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը
Մաhացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը
Երթևեկության կանոնները խախտած վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկներին. նա ձերբակալվել էԴադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանի որակավորումըՀունվարի 1-ից նոր կարգավորումներ կգործեն էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալՔաղաքացիները փորձեցին խրտվիլակ բերել Դատախազության շենքի առջև` ցույց տալով, թե ինչպես է Փաշինյանը հեծանիվ վարելով Արցախը հանձնում (տեսանյութ)Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (տեսանյութ)
Երբ իշխանության գան հայրենասերները, այս բոլոր գործերը հատորներ են կազմելու, որոնց հիմա վրա երկար ժամանակ ազատազրկման վայրերում անց է կացնելու Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը. Մամիջանյան
Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ հասցեներում, Կոտայքի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերում
Տիգրան Ավինյանին սպասարկելու համար երևանցիների հաշվին 85․700 դոլարանոց Mercedes-Benz EQE 500 են գնել
«Ես իրատես եմ, գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու»․ Խաչիկ Մանուկյանը՝ դատախազությանը ներկայացվող պահանջագրի մասին
«Նիկո՛լ, հանցակի՛ց ես Արցախում կատարված ցեղաuպանությանը». երիտասարդների ակցիան Դատախազության դիմաց (տեսանյութ)
Արագածոտնում 3-ամյա երեխան վառարանի վրայի կաթսայի տաք ջուրը լցրել է իր վրա, նրան հիվանդանոց են տեղափոխել
34-ամյա տղամարդը հիվանդանցում հայտնել է, որ ընկել է, մինչդեռ ազգականն է եղել դանակաhարած
Սամվել Ալեքսանյանին Մոսկվա չթողնելու որոշումը կապված է Ռոբսոնի քրգործի ու ՔՊ-ին ֆինանսավորելու հետ
Աշտարակի խճուղում վթար է եղել․ կան տուժածներԵրկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ինՊայուսակը դպրոցում է մնացել, ուժ չունենք, որ տանեք ծնողներին տանք․ հանկարծամահ եղած 15-ամյա տղան առողջական խնդիրներ չի ունեցել. դպրոցում շփոթված են (տեսանյութ)Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ․ ՈւՂԻՂ
Մուրճով սպանել է մորաքրոջ որդուն, հափշտակել ոսկե շղթան. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
Ժամանակակից տեխնոլոգիաները պատերազմներին լրիվ այլ բնույթ են հաղորդում. Տիգրան ԱբրահամյանՈրտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում․ Արմեն ԱշոտյանՊատժամիջոցները գոյության իրավունք չունեն․ Ալիևը՝ ԱՄՆ պատժամիջոցների մասինՄտել են Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և գումար գողացելԳրոսմայստեր Էրիկ Հակոբյանը հաղթահարել է 2400 վարկանիշային շեմը️Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է. պատգամավորի ահազանգըՆիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն. ՍուրենյանցԲայդենն ու Բլինկենը չեղարկել են իրենց այցը Գերմանիա. հայտնի է պատճառըԱյս անգամ՝ 71 միլիոնի հատկացում․ «Հրապարակ»Մեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել՝ ՀՀ անձնագիր ստանալու․ «Հրապարակ»ԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի մոտենալու պատճառով ավելի քան 5,5 միլիոն մարդ տարհանվել Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչԱսֆալտը շատ արագ շարքից դուրս է գալիս. «Ժողովուրդ» Անահիտ Ավանեսյանը մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի կամ Բելառուսի հետ. «Ժողովուրդ»Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով. Թաթոյան (տեսանյութ)44-օրյա պատերազմnւմ որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցելԻսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում Լիբանանում զոհվել է 36 մարդԴեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է. «Հրապարակ»Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ»Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Հրապարակ»Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է. Արփի Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում. «Հրապարակ»Գլխավոր մուրացիկը. Փաշինյանը կրկին խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից է ելույթ ունեցել. «Հրապարակ»
Ձորաղբյուր գյուղում երիտասարդ տղան մուրճով կյանքից զրկել է մորաքրոջ որդուն ու այլ քայլերի դիմել
Իսրայելը Դամասկոսում հարվածել է բնակելի շենքին. կան զոհեր և վիրավորներՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի մտերմությունն է. «Ժողովուրդ»
ՀՀ-ն պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից․ Օվերչուկ
Իսրայելն նշել է իր կորուստների քանակըԱՊՀ տարածքի գրավչությունը թույլ չի տալիս դավադիրներին իրականացնել իրենց երազանքը․ Զատուլին
Քաղաքականություն

Ադրբեջանը ծրագրում է գրավել Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար

Մինչ հայերը գործ ունեն Արցախի բռնազավթման հետ և փորձում են դիմակայել դրա ողբերգական հետևանքներին, Ադրբեջանը մեծացնում է իր պահանջները՝ սկսելով քարոզարշավ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը իբր «Արևմտյան Ադրբեջան» է: Այս մասին գրում է կալիֆորնիական thecaliforniacourier.com կայքէջը։

Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լուրջ չի ընդունի նման աղաղակող սուտը, պարզապես այն պատճառով, որ Ադրբեջանը հիմնադրվել է մեկ դարից քիչ առաջ, մինչդեռ Հայաստանը գոյություն ունի հազարավոր տարիներ։ Նույնիսկ Կոկա Կոլան ավելի հին է, քան Ադրբեջանը.

Նախագահի օրհնությամբ «Արևմտյան Ադրբեջանի կոմիտե» ստեղծելուց հետո, Ալիևը, Ադրբեջանը համաշխարհային արշավ է սկսել՝ իր ծիծաղելի սխեման ամբողջ աշխարհում և ՄԱԿ-ում տարածելու համար: Այն հայերը, ովքեր մտահոգված են Հայաստանի Սյունիքի մարզի կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ Ադրբեջանի էքսպանսիոնիստական ծրագրերով, պետք է ավելի շատ անհանգստանան Արցախը բռնազավթելուց հետո ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գրավելու Ադրբեջանի հսկայական ախորժակով։

Ահա չորս գործողությունները, որոնք Ադրբեջանը ձեռնարկել է ՄԱԿ-ում վերջին ամիսներին.

1) ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին 2023 թվականի հունվարի 17-ին տարածեց «Արևմտյան Ադրբեջանի կոմիտեի» նամակը, որում ասվում էր, որ «Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված բոլոր ադրբեջանցիները և նրանց սերունդները. իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք»։

2) 2023 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ին ներկայացվել է երկրորդ նամակը, որում հայերին մեղադրում են «բռնության, ցեղասպանության, մարդկության դեմ ջարդերի և այլ հանցագործությունների և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ։ Այս գործընթացը հատկապես կատաղի և դաժան էր 1905–1906, 1918–1921, 1948–1953 և 1987–1991 թվականներին»։ Նամակում նշվում է, որ «ներկայիս Հայաստանում ադրբեջանական պատմամշակութային ժառանգությունը, ներառյալ մզկիթներն ու գերեզմանները, զանգվածաբար ոչնչացվել են, տեղանունները փոխվել են և ադրբեջանցիների նկատմամբ սիստեմատիկ ռասայական խտրականություն է իրականացվել»։

Ավելին, Ադրբեջանը ՄԱԿ-ից պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման համար ձեռնարկել հետևյալ քայլերը.

«– ձեռք բերել իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր՝ համապատասխան ստուգման և երաշխիքային մեխանիզմներով, որն ապահովում է ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ կամավոր վերադարձը իրենց հայրենիք.


- Վերադարձի գործընթացի ապահովում անվտանգության, մարդասիրական և սոցիալ-տնտեսական աջակցության համապատասխան ծրագրերով.

- Միջազգային մոնիտորինգի, հաշվետվողականության, անվտանգության, միջամտության և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում` արտաքսման, խտրականության և վերադարձված բնակչությանը վնասելու կրկնությունը կանխելու համար.

- Վերադարձողների կայուն վերականգնման և վերաինտեգրման ապահովում միջազգային հսկողության ներքո վերակառուցման և հաշտեցման միջոցառումների իրականացման միջոցով»:

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստան վերադարձած ադրբեջանցիներից պահանջել է «անարգել հաղորդակցություն ունենալ Ադրբեջանի Հանրապետության հետ»։ Սա շատ տագնապալի առաջարկ է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում է իր վերահսկողության տակ ունենալ ճանապարհ Հայաստանի տարածքում։ Նամակում հավելվում է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիներին ոչ թե պետք է ցրել ողջ երկրով մեկ, այլ միասին պահել որպես խումբ և ապահովել նրանց անվտանգությունն ու իրավունքները։ Առավել տագնապալի է պահանջը, որ ադրբեջանցիները կարողանան «օգտագործել ադրբեջաներեն լեզուն [Հայաստանի] կառավարության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում»: Ադրբեջանն ավելացրեց հետևյալ զավեշտալի պահանջը. «Ադրբեջանցիներն իրավունք ունեն ձևավորել տեղական անվտանգության ուժեր և համապատասխան դեր ստանձնել դատարաններում»։ Սա իրականում նշանակում է, որ Հայաստանն Ադրբեջանին կցորդ է լինելու, քան ինքնիշխան հանրապետություն։

Ավելին, Հայաստան վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանը «անհրաժեշտ է համարում տեղակայել միջազգային անվտանգության առաքելություն՝ համապատասխան մանդատով և բաղկացած այն երկրների ուժերից, որոնց վստահում են արևմտյան ադրբեջանցիները այն տարածքներում, որտեղ նրանք կվերադառնան»։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է օտարերկրյա զորքեր տեղակայել Հայաստանի տարածքում, ինչը միանգամայն անընդունելի է։ Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի ադրբեջանցիներին պատկանող գույքի և համայնքային հողերի վերադարձը և փոխհատուցում վճարի գույքի օգտագործումը կանխելու հետևանքով պատճառված գույքային վնասի և կորուստների համար»: Նրանք, ովքեր նման խելագար պահանջներ են ներկայացնում, ապրում են շինծու աշխարհում:

3) «Արևմտյան Ադրբեջանի կոմիտեն» 2023 թվականի ապրիլին նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ խնդրելով «ՄԱԿ-ի հատուկ առաքելություն ուղարկել Հայաստան՝ այս երկրից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի գործընթաց սկսելու համար»։

4) «Արևմտյան Ադրբեջանի կոմիտեն» 2023 թվականի հոկտեմբերին զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ՄԱԿ-ի կոմիտեն «Հայաստանից պահանջել է անդրադառնալ Արևմտյան Ադրբեջանի կոմիտեի բարձրացրած հարցերին»։ Եթե այս պնդման մեջ որևէ ճշմարտություն կա, ապա հուսով եմ, որ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցիչը արձագանքել է Ադրբեջանի պնդումներին և բացահայտել ադրբեջանական սուտը։

Սա այն վրիժառու թշնամին է, որի հետ Նիկոլ Փաշինյանը միամտորեն հավատում է, որ կարող է «Խաղաղության պայմանագիր» կնքել։

Այս անհարկի «խաղաղության պայմանագիրն» իրականում կխաթարի Հայաստանի շահերը.

Ադրբեջանն արդեն պահանջում է, որ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների» իրավունքները ներառվեն նման պայմանագրում՝ դրանով իսկ հիմք ստեղծելով Ադրբեջանի կողմից ապագա ագրեսիայի և օկուպացիայի համար։

ՄԱԿ-ին ուղղված ադրբեջանական նամակում, ըստ էության, կա այսպիսի տագնապալի դրույթ. «[ադրբեջանական] համայնքը կձգտի Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում ներառել արևմտյան ադրբեջանցիների հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծումը որպես Հայաստանի պարտավորություն»:

Այս անհեթեթությանը վերջ տալու միակ ճանապարհն այն է, որ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանին անվերջ զիջումների գնալու սայթաքուն ճանապարհը և մերժի նրա բոլոր անընդունելի պահանջները։

Թարգմանությունը՝ Արմինե Մկրտումյանի