Հայաստանին զինելու փորձերը «սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»․ Բայրամով
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում կայացել է Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Ինչպես փոխանցում է APA տելեգրամյան ալիքը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության, խոսվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։
Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է, թե իբր Հայստանը «խոչընդոտներ» է ստեղծու խաղաղության գործընթացում:
Բացի այդ, վերջինս նաև հայտարարել է, թե «Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»: