Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցումը հակասում է ԱՄՆ շահերին. Պետդեպ
Բաքվի հետ համագործակցության դադարեցումը հակասում է Վաշինգտոնի շահերին և տարածաշրջանում խաղաղությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները երբեք չեն ասել, թե չեն պատրաստվում շարունակել համագործակցությունն Ադրբեջանի հետ:
«Կարծում ենք՝ Ադրբեջանի հետ մեր դիվանագիտական բոլոր հարաբերությունների ուղղակի դադարեցումը հակասում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին: Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ ունենք մտահոգություններ...»,- ասել է Միլլերը։
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ իրենք շարունակում են համագործակցել պաշտոնական Բաքվի հետ՝ կոչ անելով նրանց ձգտել պաշտոնական Երևանի հետ կայուն խաղաղության։