Մարտ ամսվա եղանակի կանխատեսումը Մենք անցել ենք, անցնում ենք շատ ծանր ճանապարհ. Փաշինյան (տեսանյութ) Մայա Սանդուն հայտարարել է Դնեստրի երկու ափերի վերամիավորման հնարավորության մասինՈւռուտ գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ Բարերաները հետայսու կազմելու են Մատենադարանի տեղեկատվական քաղաքականության առանցքը. Խզմալյան Բախվել են «Lexus»-ն ու մի քանի տոննա տրավերտինով բարձված «КрАЗ»-ը․ կան վիրավորներՄենք եվրոպացի զինվորներ չենք ուղարկի Ուկրաինա․ Շոլց Հանրապետության 20 տարբեր հասցեներում իրականացվում է համայնքային նշանակության շինարարական աշխատանքներ (տեսանյութ) Տան տանիքի վրայով անցնող էլեկտրալարերը և գազախողովակները պատուհաս են դարձել բնակիչների համար Մենք բանակցում ենք մեր 2 հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ Բավարիան կարգուկանոնով չէր խաղում. Տուխել Լիբանանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելը հրաժարվել է հրադադարից
Եթե չազատվենք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը․ Արմեն Աշոտյան
Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն․ Վահե Հովհաննիսյան Սևիլյան հաղթեց Ռեալ Սոսյեդադին ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը դիվանագետի օրվա կապակցությամբ Անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը․ Մանուկյան «Աստղիկ» ԲԿ-ում 21-ամյա ծննդկանի մահվան մեջ ծնողները մեղադրում են բժիշկներին«Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ հանդիպումները կարևոր են». Բայրամով Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումը ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը Հայաստանը պատրաստ է խաղաղության, եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի. Վահան Կոստանյան Հռոմում հարյուրավոր մարդիկ ցույց են իրականացրել՝ ի պաշտպանություն ֆերմերների Հայտնի է՝ հայ համայնքից ովքեր են պատգամավոր ընտրվել Իրանի Մեջլիսում Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում ենԵրևանը չի հաստատել ՌԴ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևի այցի հնարավորությունը Հայաստան Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ Հետևյալ հասցեներում լույս չի լինիԻսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են զինադադարի և պատանդների փոխանակման պայմանների շուրջՄեր երկրները դարավոր բարեկամներ են. Շիրակի մարզպետը հյուընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպանինՀայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտում թռիչքաձև զարգացում ունենալու բոլոր հնարավորությունները․ Հակոբ ԱրշակյանԱՄՆ-ն օդային ճանապարհով պաղեստինցիներին հումանիտար պաշարներ կփոխանցիՎայոց ձորում BMW մոտոցիկլով ռուսաստանցի ամուսիններ են վթարի ենթարկվել․ նրանց տեղափոխել են հիվանդանոցԱռողջապահության նախարարը մեկնել է ԱՄՆԱրևմուտքի կողմից ՀՀ հասցեին արվող ռևերանսները Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն». ԳեղամյանԳեղարքունիքի մարզում բախվել են «Mercedes-Benz E»-ը և Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «Mercedes»-ը․ կան վիրավորներԵԱՏՄ-ն դեռ պատրաստ չէ միասնական արժույթի տարածք ստեղծելուն. Տիգրան Սարգսյան
Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը պլանավորելիս. Լավրով
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման մասով նոր հանդիպման մասին որոշում են կայացրելԲարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին․ ՌԴ դեսպանությունՌուսաստանը կգրավի Օդեսան և Խարկովը․ Պենտագոնի նախկին խորհրդականՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-7  աստիճանով. եղանակը ՀայաստանումԷրդողանն ու Ասադը կհանդիպեն ՄոսկվայումՆորագյուղ թաղամասը՝ Երևանի նոր կենտրոն. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետների հետԽստագույնս պահպանենք ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Ադրբեջանը կարող է դառնալ թուրքմենական գազի տարանցիկ երկիրՀաջորդը դրոշն է․ Րաֆֆի ՀովհաննիսյանՏոնից՝ հիշատակի օրվա վերածված Դիվանագետի օրը․ Ղազարյան
Փաշինյանի երազանքը «Զվարթնոց»-ում ռուսներին թուրքերով փոխարինելն է. Շարմազանով
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Արշակունյաց փողոցի բենզալցակայանում կատարված ավազակային հարձակման փորձի մասին
Տնտեսություն

ՀՀ-ում խոր ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն հաստատելու համար՝ կառավարությունը բարձրացրել է դատավորների աշխատավարձերը․ Փաշինյան

Կարող է հարց ծագել՝ Կառավարությունը որևէ բան արե՞լ է կամ ի՞նչ է անում, որ ՀՀ-ում հաստատվի խորը ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն․ այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ պետական բյուջեն։ Այս մասին ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերն էականորեն բարձրացել են բավական բարձր բազայի վրա, իսկ վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 2024 թվականի հունվարի 1-ից։

«Դատախազության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ 2023 թվականին ավելի քան կրկնապատկվել է, դա կընդգծվի 2024 թվականին, դատախազների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ Քննչական կոմիտեի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել է 256 տոկոս, կոմիտեի քննիչների աշխատավարձերը կրկնապատկվել են»,- ներկայացրեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը 2018 թվականի կամ հատուկ քննչական ծառայության համեմատ աճել է 443 տոկոսով։ Քննիչների աշխատավարձն էականորեն ավելացել է արդեն իսկ բարձր բազայի վրա, իսկ օպերատիվ աշխատողները ստանում են նախկինում չլսված աշխատավարձեր։ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են, էականորեն մեծացել է Սահմանադրական դատարանի ֆինանսավորումը։

Փաշինյանն ընդգծեց, որ այս բոլոր որոշումները կայացրել է Կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը՝ հավատալով արդարադատության ինստիտուցիոնալ էության և դատական համակարգի անկախությանը։