Հիմա քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների հանդիպումը՝ Շառլ Միշելի մասնակցությամբ․ Ալիև
Քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ նոր հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Անձամբ ես և Ադրբեջանը միշտ աջակցել ենք Շառլ Միշելի ջանքերին՝ դադարեցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Նրա կողմից մի քանի հանդիպումներ են կազմակերպվել Բրյուսելում։ Մենք հիմա քննարկում ենք հնարավոր նոր հանդիպումը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։