Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ընդունել հինգ հայտնի սկզբունքները․ Ադրբեջանի նախագահ

Մեր կողմից «հակաահաբեկչական» միջոցառումներ նախատեսված չեն եղել։ Համենայն դեպս 2020 թվականի նոյեմբերի համար նման պլաններ չեն եղել, և դա կարող եմ հստակ ասել։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրեբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ միջազգային փորձագետները պետք է մանրամասն ուսումնասիրեն նաև երկու երկրի միջև ստորագրվելիք «խաղաղության» համաձայնագիրը։
Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, որ «խաղաղության» պայմանագրի սկզբունքները մշակվել և ուղարկվել են Հայաստան, սակայն այս պահին դրանց ի պատասխան դեռ լռություն է։
«Հայտարարվել է հինգ հայտնի սկզբունք։ Հիմա պարզ է, որ Հայաստանը գնալով մոտենում է dրանց ընդունելուն։ Նրանք դա կարող են դիտել որպես հիմք։ Եթե մի քանի տարի առաջ սա անեին, բնականաբար, մենք ստիպված չէինք լինի հակաահաբեկչական գործողություն իրականացնել։ Սա արդեն պատմություն է, և դա ցույց է տալիս, որ խաղաղության նախաձեռնողն Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը»,- ասել է վերջին 7 տարում 4 անգամ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծած բռնապետը։