Դեկտեմբերի 8-ին Արմեն Գրիգորյանը կլինի Լոնդոնում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կլինի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 2-ին Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: