Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը, նա հրաժարվել է սթափության թեստ հանձնելուց
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 01:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Լևոն Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Maserati մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Դավթյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
3 հոգի, որից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Maserati-ի վարորդը Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսն է, ով վթարից հետո փորձել է դեպքի վայրից հեռանալ, սակայն պարեկները օպերատիվորեն հայտնaբերել են նրան, ու երբ փորձել են սթափությունը ստուգել, հրաժարվել է սթափությունը հանձնելուց, ասելով, թե վատ է զգում, ապա դիմել է հիվանդանոց:
Մոտ 1 ժամ էլ այնտեղ են փորձել նրա սթափությունը ստուգել, սակայն նույնպես հրաժարվել է, ինչից հետո քննիչը ստիպված բժիշկներին հանձնարարել է, որպեսզի արյան նմուշ վերցնեն: