Ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 000 դրամի շեմը․ ՊԵԿ պարզաբանումը Իրանն ու Ադրբեջանը համաձայնագրեր են ստորագրել, կնպաստեն Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտին Իրանից հայտարարել են՝ Ադրբեջանի ու ՌԴ-ի հետ կարող են տարածաշրջանում հզոր էլեկտրական ցանց ստեղծել Վաղը կշարունակվի «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ուկրաինային խաբելու մեջԻնձ սա անհրաժեշտ էր․ Ռանոսը առաջին հարցազրույցն է տվել նոր ակումբի կազմում Աժ նախկին պատգամավորն ազատվեց կալանքից Ինչ որոշումներ են ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքներով Իշխանությունը Դավիթ Սահակյանցին զրկում է ստուդիայի տարածքից․ մուլտիպլիկատորը ահազանգել է Կոշում բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը Մինչ ԱԺ-ում Փաշինյանը գովերգում է հայտարարագրման համակարգը,քաղաքացիները բախվելու են դժվարությունների Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի «Ալեն Սիմոնյանին բացատրեք, որ իրենց թաղը չի», «Ձեզ կոռեկտ պահեք». Աղազարյան vs Սիմոնյան (տեսանյութ) Ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է անհապաղ կարգավորվի, հակառակ դեպքում՝ վատ կլինի․ Թրամփ Իրանական կողմի նախաձեռնությամբ քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հետ ռազմավարական ծրագրերը Վարչապետի տեղը լինեի՝ գետինը կմտնեի. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Դատարանը փոխեց նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները Արդարադատության նախարարը ծամոն է ծամում խորհրդարանի նիստի ժամանակ (տեսանյութ) Փաշինյանը՝ Բաքվում գտնվող ռազմագերիների մասին. «Մտահոգիչ է, բայց պետք է չվնասել» (տեսանյութ) Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն ՌԴ-ի և Իրանի հետ հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ) Ադրբեջանցիները Դադիվանքը համարում են ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է Փաշինյանը հունից դուրս եկավ. «Չեմ ուզում փալանով էշ քշելուն հասնենք, դեռ տրանսպորտային համակարգ չկա» (տեսանյութ) ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ Կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը Նայե՞լ եք «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, այդտեղ էլ հայտարարագրման համար հերթ էր գոյացել. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր ԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում. Զգուշացում Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը մասին դրույթները Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը, պետությունը ձերն ա, էդ ձեռքը ձերն ա, եթե զգում եք գրպանում (տեսանյութ) Հունվարի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄեկ օրում՝ 13 վթար. 2 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով«GALLUP»-ի հարցումներով՝ «Մայր Հայաստանն» առաջին տեղում է (տեսանյութ)Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի. կնքվել է հուշագիրԻրանի բանակը զորավարժության ժամանակ ներկայացրել է նոր «Ֆաջր-5» հրթիռըԵրևանի քաղաքապետարանի 2 մլրդ դրամի շեղումը«Լազարյան ակումբը» հայտարարություն է տարածել՝ կապված Բաքվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դատավարության հետԼՂ հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. ԶատուլինԱբրահամ Խաշմանյանը հերթական անգամ հեռացել է «Ալաշկերտ»-իցՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ)
Անգրագետ «ռեֆորմիստների» ձեռքը կրակն ենք ընկել. Գրիգոր Երիցյան Ճաղավանակի վրա չէր ընկել. 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջԴոնալդ Թրամփն արգելել է ԼԳԲՏ դրոշները ծածանել կառավարական շենքերի վրաԿոտայքում ձերբակալվել է 67-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած անձը
Հանեց դանակն ու ասաց՝ կոկորդդ կկտրեմ, եթե մեկին ասես․ Մասիսի բնակչուհին ահազանգում է՝ խարդախության զոհ է դարձել, նաև սպառնում են իր և երեխաների կյանքին (լուսանկարներ)
Հասարակություն

Մի՛ տրվեք սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին, պահպանեք երթևեկության կանոնները. ՆԳՆ

Օրերս սոցիալական ցանցերից մեկում տարածվել էր «ուսուցողական տեսանյութ» նախաբանով մի տեսանյութ, որում տրանսպորտային միջոցի վարորդը կասկածի տակ է դնում պարեկային ծառայողի կողմից տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափման գործընթացի իրավաչափությունը, նաև պնդում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը պաշտոնապես հրապարակված չէ, ուստի վարչական տույժ նշանակելու մասին որոշումն իրավաչափ չէ: Միաժամանակ, տեսանյութով կոչ է արվում մյուս վարորդներին՝ ևս գործել նման կերպ։ Արդյունքում, ՀՀ վարորդների շրջանում մեծամասնություն կազմող օրինապահ քաղաքացիների մոտ կարող է առաջանալ անվստահություն՝ պարեկային ծառայողի գործողությունների և կայացրած որոշումների նկատմամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, գործող է, իսկ Մաքսային միության հանձնաժողովի 09.12.2011 թ. թիվ 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը հրապարակված է ՀՀ պաշտոնական իրավական տեղեկատվական համակարգում՝ arlis.am կայքում, այսինքն՝ պատշաճ հրապարակված է։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության:

Տեղեկացնում ենք նաև, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով պարեկային ծառայողին լիազորություն է տրված Ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչն իր մեջ ներառում է նաև կողային ապակիների լուսաթափանցելիությունը չափելով ստուգելը։

Վարորդի կողմից զննության իրականացմանը խոչընդոտ ստեղծելու դեպքում պարեկային ծառայողն իրավասու է պահանջել դադարեցնել խոչընդոտող գործողությունները, իսկ օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքում՝ իրավախախտների նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոցներ։

Հարգելի՛ վարորդներ, խնդրում ենք չտրվել սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է ձեր իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով։