Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․Արմեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյանը մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի երկերի վերահրատարակության շնորհանդեսին (տեսանյութ) Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը Մ22 ԵԱ. հայ բռնցքամարտիկները հաղթանակով են ավարտել մրցումային առաջին օրը Պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը Մակրոնը կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքի վաճառքըՌուս-ուկրաինական պատերազմը սկսվեց անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը չքննարկելու պատճառով. ՍիյարտոՊապիկյանին մնացել են Նիկոլի հռչակած կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ձեռնարկություններին օգնում է զարգանալ Վրաստանում Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել Նա անում է այն, ինչ ցանկանում է. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Մբապեի մասին Սուրբ Վարվառայի մասունքը տարվել է Արայի լեռան ստորոտին գտնվող Ծաղկեվանք Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը Եվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը զիջեց Սլովենիային Սպասվում է անձրև և ամպրոպ Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել ԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի Նշանավանի դպրոցից հեռացրել են զոհվածների լուսանկարները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը Երկրպագուների միասնական երթ Ազգերի լիգայի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած ԱԲ-ն արդյունավետ կիրառելով հնարավոր կլինի թռիչքային աճի ներուժ գեներացնել ՀՀ տնտեսության համար Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Փաշինյանին զեկուցել են՝ սահմանապահ ծառայությունը «Զվարթնոց»-ում կատարվում է առանց լուրջ միջադեպերի Գրոզնիում պայթյունի հետևանքով երկու երեխա և երկու մեծահասակ է մահացել Հրազդան քաղաքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը» Հոկտեմբերի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱնահիտ Մանասյանը Լոռու կայազորային հոսպիտալում քննարկել է զինծառայողների բուժման ընթացքըԻրաքի իսլամական դիմադրությունը ստանձնել է Իսրայելի հյուսիսում գտնվող թիրախի վրա հարձակման պատասխանատվությունըՉի՛ կարելի բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից. ՇարմազանովԱլիևն ինչո՞ւ հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց Մամեդյարով․ վերլուծաբան
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ․ Ռուբեն ՌուբինյանԲայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմ հայտարարելու ակտԺողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել․ Արա ՊողոսյանՆիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներինՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգը բացարձակապես կապ չունի ազգային շահերի հետ․ Լիլիթ ԳալստյանՍտեփանավանի նախկին քաղաքապետը, կինն ու զավակները հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. ՀետքԽաղաղությանն այլընտրանք չկա․ Վահագն ԽաչատուրյանՓաշինյանն ուժայիններով լեցուն դահլիճում հնչեցրել է հերթական սուտը․ Արշակ ՍարգսյանԹուրքիան կսատարի «Խաղաղության խաչմերուկ»-ին, եթե լինի մերձեցում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. թուրք պրոֆեսորՍիրիայում ամերիկյան բազան ենթարկվել է հարձակմանԶաքիր Հասանովը հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարությանը՝ օպերատիվ իրավիճակը վերլուծելու համար«Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ․ Փաշինյան«Որոշել ենք Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո ավելացնել Հայաստանի կառավարության բյուջեում». ՀՀ-ում ԵՄ դեսպանԵթե բանակի դերն անվտանգության հարցում առաջինը կամ երկրորդն է, ապա նշանակում է անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի․ Փաշինյան
Մամուլ

Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալավերդու քաղաքապետարանում ու մատույցներում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Դա «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվողի յուրօրինակ մահախոսականն էր և փաշինյանական իշխանավարման բռնատիրական էության ծայրահեղ դրսևորումը միաժամանակ: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Իսկ տեղի էր ունեցել այն, որ 2022-ի սեպտեմբերին ՏԻՄ ընտրության արդյունքում Ալավերդիում համայնքապետ էր դարձել ոչ իշխանական ներկայացուցիչը, կոնկրետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը: Անցած ավելի քան 1 տարվա ընթացքում Ալավերդում ավագանու կազմում գրեթե ձայների կեսն ունեցող ՔՊ-ին հուզող միակ հարցը, սևեռումը, փորացավն ու գլխացավը այն էր, թե ինչ վատություն անեն, ում ճնշեն, ում հետապնդումների ենթարկեն, ում «ոլորեն», ում ինչ «առաջարկեն», որպեսզի 1 ձայն փախցնեն ու, ոտնահարելով ալավերդցիների ընտրության արդյունքները, զավթեն համայնքապետարանը:

Ի վերջո, ՔՊ-ի այդ ծրագիրն «աշխատեց», և դեկտեմբերի 5-ին քպականները, Երևանից գործուղված «պատգամավորական» ու «ոչպատգամավորական» դեսանտով, որն ուժեղացված էր ՔՊ-ի մանրախնդիր քաղաքական շահերի սպասարկման տակ դրված ոստիկանական հագուստ կրող անհասկանալի անձանցով ու «կարմիրբերետավոր» «ժողովրդավարության վկաներով», բառի բուն իմաստով՝ հարձակվեցին, եթե չասենք՝ գրոհեցին Ալավերդու քաղաքապետարանը: Ի վերջո, մարդկանց ծեծելով, քաշքշելով, ձերբակալելով կամ բերման ենթարկելով, դռներ ջարդելով՝ Փաշինյանի ՔՊ-ն զավթեց Ալավերդու քաղաքապետարանը, իսկ որոշ ժամանակ անց նաև յուրացրեց քաղաքապետի պաշտոնը: Մի կողմ թողնենք քպական քաղաքապետի անձը, որի մասին մամուլում ահռելի «կոմպրոմատ» կա, որոնցից յուրաքանչյուրը քրեական վարույթի հատորների կբավականացնի, մի կողմ թողնենք, թե ընդդեմ ալավերդցիների դուրս գալուց ու ատելության հերթական դոզան հավաքելուց հետո ինչպես են պաշտոնավարելու Ալավերդիում:

Այստեղ շատ ավելի էական ու շրջադարձային իրողություններ արձանագրվեցին ու ամրագրվեցին: Նախ՝ այն, որ Հայաստանում վերջնականապես հաստատվել է ամենազզվելի բռնատիրություն, ըստ որում՝ կեղծավորությամբ, փարիսեցիությամբ ու երկերեսանիությամբ թաթախված: Բռնապետություն, որի գլխավոր ներկայացուցիչ Փաշինյանը որտեղ նստում-ելնում է, «ժողովրդավարությունից» է խոսում: Այսինքն, քիչ էր, որ երկրում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, քիչ է, որ ռեժիմը ամենացինիկ ու լկտի եղանակներով հետապնդումներ է իրականացնում իշխանության քաղաքական հակառակորդների կամ պարզապես այլախոհների նկատմամբ, քիչ է, որ Հայաստանը վերածվել է սրտխառնուքային ոստիկանապետության, փաստացի պետք է նաև, որ «իշխող ուժ» համարվողը, լինելով փոքրամասնություն, չընտրվելով հանդերձ, «ռեյդերական զավթումով» գրավի գյուղապետարաններն ու քաղաքապետարանները:

Չնայած, ի՜նչ «ռեյդերական զավթում», երբ ամենաիսկական բռիության ու զոռբայության մասին է խոսքը: Ու սա ամենևին նորություն չէ: Ավելին, առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը, խայտառակ պարտություններ կրելով ՏԻՄ ընտրություններում, իր «կյանքի նպատակ» է դարձնում պատժել այն ընտրողներին ու այն բնակավայրերի բնակիչներին, որոնք իր մանկլավիկներին չեն ընտրել: Սկսվում են ոստիկանական հետապնդումներ, քրգործերի հարուցումներ, կալանավորումներ, հաղթած ու քաղաքապետ ընտրված թեկնածուների դեմ մոբիլիզացվում են ոստիկանության, ԱԱԾ-ի բոլոր կառույցներն ու ծառայությունները, այդ մարդիկ դառնում են ամենաիսկական հետապնդման ու «քաղաքական վենդետտայի» թիրախ:

Ալավերդուց այնքան էլ հեռու չէ Լոռու մարզկենտրոն Վանաձորը, որի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տակավին բանտում է միայն այն բանի համար, որ ՏԻՄ ընտրություններում ավելի շատ ձայն է ստացել նրա ներկայացրած ուժը, այլ ոչ թե Փաշինյանի ՔՊ-ն:

Այսինքն, Փաշինյանը, խորապես թքած ունենալով քաղաքացիների կամարտահայտության վրա, չարաշահելով իր զբաղեցրած պաշտոնն ու իր ձեռքի տակ գտնվող ոստիկանական, քննչական, դատախազական, մի խոսքով՝ «պատժիչ օրգանները», ուղղակիորեն «հեչ է անում» քվեարկության արդյունքները ու «տեղերում» պաշտոնների դնում «իր մարդկանց»: Դա եղավ նաև Ալավերդիում: Մինչ այդ եղել էր մի շարք այլ համայնքներում: Ոստիկաններ ներկայացողների պահվածքին ընդհանրապես ցանկություն չկա անդրադառնալու: Նրանք ընդամենը սպասարկում են ՔՊ-ի նեղ կուսակցական շահերը: Ինչ վերաբերում է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանի փողոցային պահվածքին ու վարքին, որ արձանագրվեց Ալավերդու քաղաքապետարանում, ապա այստեղ զարմանալու բան չկա, ընդհակառակը, խիստ զարմանալի կլիներ, եթե ՔՊ-ի անունից ներկայացողը չդրսևորվեր որպես այդպիսին: Հիմնականը. ՏԻ մարմինները համարվում են ժողովրդավարական կառավարման առաջնային օղակը: Դեկտեմբերի 5-ին վերջնականապես արձանագրվեց Հայաստանում ՏԻՄ-երի պաշտոնական լուծարումը:

Ավելին, այլևս անիմաստ է ու անհեթեթ, որ Հայաստանում անցկացվեն ՏԻՄ ընտրություններ, մի հատ էլ դրա վրա գումարներ ծախսվեն: Ո՞րն է դրա իմաստը, եթե բոլոր այն տեղերում, որտեղ Փաշինյանը խայտառակ պարտություն է կրում, հետո պետք է ոստիկանական «լեգեոնները» վրա տան, հոշոտեն ընտրողներին ու «աթոռին նստեցնեն» որևէ քպականի, կարևոր չէ, թե՝ ում: Երևի պետք է գոհ լինել, որ ոստիկանները ֆրանսիական «բաստիոններով» չեն տրորել ՔՊ-ի դեմ հանդես եկողներին: Այ, որ դա էլ անեին, լրիվ ժողովրդավարության «բաստիոն» կլիներ:

Հ.Գ.-Ինչպես երևում է, վերը նշված «վերջնականապես» բառը տեղին չէր, ոնց որ դեռ ամբողջական զավթման բաներ կան: Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021 թ. ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը, որովհետև, ուշադրություն, «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրու քաղաքապետարանի գործունեությունը, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում: Եթե «քպերենից» թարգմանենք, ապա, իմանալով ՔՊ-ի «բնույթը», շուտով բոլոլա կարելի է սպասել նաև Գյումրիում...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: