«Կյանքի կկոչեմ Կառավարության բոլոր ծրագրերը»․ Վայոց ձորի մարզը նոր մարզպետ ունի
Կառավարության այսօրվա նիստում Վայոց ձորի նոր մարզպետ է նշանակվել Կոլյա Միքայելյանը։
Վերջինս շնորհակալություն հայտնեց վստահության համար․ «Կյանքի կկոչեմ Կառավարության այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»։
Կառավարությունը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետին կատարած աշխատանքի համար, Փաշինյանը նկատեց՝ ամենաերկար պաշտոնավարած մարզպետն է եղել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։