Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Ընդունելություն՝ Հայաստանին փառք ու պատիվ բերած մեր մարզիկների պատվին (տեսանյութ)ՊՆ-ում ատեստավորման համակարգի հետևանքով կոպտորեն խախտվում են կին զինծառայողների իրավունքներըԱյս նկարի ողբերգության համար պատասխանատու են շատերը․ Սարհատ ՊետրոսյանՈստիկանները դպրոցներում աշակերտներին «շմոն» են անում, թմրանյութ փնտրում. oragir.newsԽոջալուի կեղծիքը նույնիսկ Ադրբեջանում էր բացահայտվել, սակայն ՀՀ իշխանության պատճառով շարունակում է «եփվել». Աբրահամյան16-ամյա պատանին դանակով խփել էր համադասարանցու կրծքավանդակինՆորայր Շողիկյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար ԱՄՆ-ը դատապարտում է Բելառուսում կեղծ ընտրությունները. ՊետքարտուղարությունՄերկասառույց ու խցանումներ՝ Կապան-Գորիս ճանապարհին․ փրկարարները քարշակել են ավելի քան 20 ավտոմեքենաՆԳՆ-ն պարզաբանում է տարածել 00oo000 համարանիշի գնի վերաբերյալԱրարատ Միրզոյանը մեկնում է ԺնևՓաշինյանն ասել է, թե Սյունիքում քանի միլիոն դոլարի աշխատանքներ է իրականացրել` 2018–ից ի վեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 121 միլիոն դրամով (300,000 դոլարով)Լուկաշենկոն` Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասինՏաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել անասնագոմում․ փրկարարները դուրս են բերել 100 խոշոր եղջերավոր անասունԱրտաշատում էլեկտրական շչակ է փորձարկվելուԱյսօր հետևյալ հասցեներում լույս չի լինի
Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը
Թունիսի նախկին նախագահը հեռակա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել Սա Հայաստանի կողմից հերթական հակառուսական ցուցադրական գործողությունն է. Ավետիք Իշխանյան Գեղարքունիքում ադրբեջանական այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է Հազարավոր մարդիկ այսօր հավաքվել են՝ ի զորակցություն Եկեղեցու․ Մայր Աթոռի անդրադարձը Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել բնակչի տան խորդանոցումՄարիա Զախարովան ծաղրել է Գերմանիայի ԱԳ նախարարին, նրան «անկիրթ» անվանել «Արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների հետ». Աշոտյան Քիշնևում վանդալները վնասել են Հայրենական մեծ պատերազմի հերոսի գերեզմանը Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող Որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները․ Արմեն Աշոտյան «Բարի գալուստ ՀՅԴ մեծ ընտանիք»․ Իշխան Սաղաթելյանը՝ երիտասարդներին Ռուսաստանը ևս մեկ բնակավայր է գրավել Ավդեևկայի հարևանությամբ Լիվերպուլը 11-մետրանոցներ է մարզում նյարդաբանների օգնությամբ Ամբողջ աշխարհին էլ հասկանալի է՝ լավագույն ինքնաձիգը «Կալաշնիկովն» է․ Շոյգու Նոր մանրամասներ՝ Իրան-Ռուսաստան ռազմավարական համաձայնագրի մասին Մակրոնը չի մասնակցելու G7-ի գագաթնաժողովին Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ օղակների բրոնզե մեդալակիր Կրակոցներ և դանակահարություն՝ Երևանի էլիտար շենքի բակում Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը Ընդդիմությունը պիտի առավել արդյունավետ ձևեր գտնի մարզաբնակ քաղաքացիներին ոտքի հանելու համար․ Աշոտյան Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը. կան վիրավորներ Իշխանությունն իր գործն արեց, և այսօր հերոսի հայրը ծանր վիճակում հիվանդանոցում է․ Աբրահամյան Ներկայումս պարեկային ծառայության շարքերում հարյուրից ավելի կանայք կան․ պանելային քննարկում Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ֆինանսների նախարարությունը Արմավիրի մարզի 5 համայնքում սուբվենցիոն ծրագրերով խախտումներ է արձանագրել «Ադրբեջանցի պատգամավորին խորհուրդ ենք տալիս վերընթերցել տարածաշրջանի երկրների պատմությունը» Ավոտվթար՝ Գեղարքունիքի մարզում. Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել Իսրայելցի զինվորականները շարունակել են լայնամասշտաբ գործողությունները Խան Յունիս և Գազա քաղաքներում Խավի Ալոնսոն կարող է գլխավորել «Բավարիան» Սպանություն՝ Քասախում․ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է
Քաղաքականություն

«Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի վարչապետ․․․» Վարդանյանը հիշեցրեց դրվագներ, որ ցույց տա, թե որքան սուտ է ասում Փաշինյանը

 Ինձ համար միշտ կարևոր է ժամանակների կապը՝ ինչ է եղել, և հետո ինչ է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ 

«Երեկ բյուջեի մասին եզրափակիչ ելույթում առիթը Նիկոլ Փաշինյանի մի արտահայտությունն էր․ խոսելով 2019 թվականին դատարանների դռների արգելափակման մասին՝ նա ասաց, որ մենք արգելափակեցինք դատարանները, որ բացենք արդարադատության դուռը։ 2019թ․ դատարանների դռներն արգելափակվել է իր կոչով, 4,5 տարի հետո ինքն ասում է, որ մենք այն ժամանակ արգելափակեցինք դատարանների դռները, որ բացենք արդարադատության դուռը։ Ես ուզում եմ այս կապը ձեզ վերհիշեցնել, բացահայտել, որպեսզի դուք համոզվեք, թե որքան սուտ է ասում այդ մարդն ինչպես միշտ։ 2019թ․ մայիսի 20-ին նա ունեցավ այդ ելույթը, հայտարարեց, որ փակում ենք դատարանների դռները»,- ասաց Վարդանյանը։

Նա բացատրեց, որ այդ ելույթը տեղի ունեցավ 2019թ․ մայիսի 20-ին՝ այն պարզ պատճառով, որ 2019թ․ մայիսի 19-ին վերաքննիչ դատարանը կալանքից ազատ էր արձակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Այդ ելույթն ուղղակի հակազդեցություն էր, արձագանք էր դատարանի որոշման, որը հետո ապացուցվեց ՍԴ-ով։ Այդ ելույթի մեջ ասում էր մի քանի բան, որ բոլոր դատավորները պիտի վեթինգի ենթարկվեն, որ բոլոր դատավորները, որոնց նախկին դատավճիռները ՄԻԵԴ-ի կողմից սխալ են ճանաչվել, նրանք պիտի հեռանան կամ հեռացվեն, մենք պարտավոր ենք դատարանները վերափոխել և եթե անհրաժեշտ լինի, համաժողովրդական հանրաքվե անցկացնել՝ Սահմանադրությունը փոխելով այս առումով, երբ որ բոլոր մյուս կարևորագույն հարցերով սարսափում է հանրաքվե բառից»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում կբացատրի, թե ինչու է Փաշինյանը վախենում հանրաքվե բառից։

Շարունակելով՝ Վարդանյանը հիշեցրեց, որ այդ նույն ելույթում Փաշինյանն ասում է՝ մեր նպատակը խամաճիկային դատարաններ ունենալը չէ, մեր նպատակը ազատ, անկաշկանդ դատարաններ ունենալն է։

«Հիմա նայեք 2019թ․ հայտարարությունը՝ ոչ խամաճիկային դատարաններ ունենալու վերաբերյալ և տեսեք այսօրվա դատական համակարգի վիճակը՝ ամբողջովին խամաճիկային, ենթակա այս իշխանության»,- նկատեց պատգամավորը։

Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «ես տեսնում եմ, որ փորձում են հակասություն սերմանել Արցախի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի միջև և ես չեմ բացառում, որ նույնիսկ կլինեն մարդիկ ռազմաքաղաքական ղեկավարությունում, որոնք կփորձեն պատերազմ հրահրել, այդ պատերազմում տարածքներ կորցնել և մեղադրել Հայաստանի իշխանությանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորն ու խորհուրդ տվեց այս հայտարարությունը ևս դիտարկել այսօրվա պրիզմայով։ 

Վարդանյանը Փաշինյանի այդ ելույթից մեկ այլ մեջբերում արեց, որն ընթերցեց թղթից․ «Ես՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատերազմական իրավիճակներում ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներն այդ դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար»։ «Լսեք այս խոսքը՝ Արցախի անվտանգության երաշխավոր, Գերագույն գլխավոր հրամանատար և համեմատեք այսօրվա իրավիճակը» ,- ասաց Վարդանյանը։

«Միևնույն ժամանակ, ասում է, որ ժամանակն է Ազգային ժողովում ստեղծել քննիչ հանձնաժողով՝ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Այդ քննիչ հանձնաժողովի արդյունքներից էլ եք տեղյակ, այսինքն՝ անարդյունքներից։ Ուզում եմ ասել, որ դուք տեսնեք այս մարդու հետագիծը՝ նախկին իր հայտարարություններն ու այսօրվա 180 աստիճան հակառակը և նաև հասկանաք, որ այս մարդու բոլոր քայլերի պատճառը, հիմքը վախն է՝ մարդկային, վախկոտ մարդու սովորական վախերը և այսօր արդեն իշխանությունը հանկարծ կորցնելու վախը»,- շեշտեց դաշնակցական գործիչը։ 

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ Փաշինյանի 2019 թվականի այդ ելույթի հիմքը Վերաքննիչ դատարանների վճիռն էր՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին։