Փոխանակ ամաչելով լռեն, որ Հայաստանը որբի գլուխ են դարձրել, դեռ ճամարտակում են. Վարդան ՈսկանյանՏիգրան Շոխոյանը նշանակվել է ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետԱդրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ադրբեջանի դեմ հայտարարությունները. Ադրբեջանի ԱԳՆԱՄՆ-ը հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղությանըՊայմանագրային զինծառայող է դանակահարվելՓոքր Մասրիկում եղբայրներից մեկին սպանել է 19-ամյա երիտասարդը. հոր ու 15-ամյա եղբոր հետ էր գնացել կռվիՍպասվում է առանց տեղումների եղանակՋրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ»
Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը․ «Հրապարակ» Քերոբյանի աթոռն էլ աճուրդի դրեք. «Հրապարակ»Քարվաճառի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ (ֆոտո)«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»«ML Մայնինգ»-ը դատարանի դռներն է ընկել. «Ժողովուրդ»Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ»«Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում․ «Հրապարակ»Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ կհարուցի հանրային ծառայողի պաշտոն զբաղեցնող ավագանու անդամների նկատմամբ․ գնդակը ԱԺ դաշտում է. «Ժողովուրդ»Ի՞նչ անել արևմտյան ճնշումների հետ. «Փաստ»Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Հրապարակ»Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին կանչել են Հակակոռուպցիոն դատարան. հերթը նրանն է եղել. «Ժողովուրդ»Խաղաքարտերը բացեց. «Փաստ»Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել․ «Հրապարակ» 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ թղթապանակներ, 240 հազար դրամ արժողությամբ երկու դրոշ․ ՀՀ արդարադատության նախարարության հետաքրքիր գնումները. «Ժողովուրդ»Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները՝ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ шճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը (լուսանկարներ)Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական կուրսը չի փոխվի «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքից մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվելՀայոց բանակի օրը մենք զգացինք Հայրենիքի պաշտպան հասկացության առանձնահատուկ նշանակությունը․ ՌԴ դեսպան Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գորիսում և Կապանում մառախուղ է Բաքու է ժամանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու համար Երևանում 25-ամյա վարորդը «Volkswagen Golf»-ով մխրճվել է աղբարկղերի մեջ․ կա վիրավորԲայդենը քննադատել է Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի մասինՁերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը Դավաճաններին չե՛մ ներելու, նրանք իրենց կաշին են փրկում. Միսաք Մանուշյանի նամակը` կնոջը (տեսանյութ) «Ժողովրդավարական համախմբումը» Բրյուսելում քննարկում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար․ Մակրոն Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ Փաշինյանն ու Մակրոնը մասնակցում են Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը․ ՈՒՂԻՂՔննարկվել է հնդկական թունաքիմիկատների՝ ՀՀ ներմուծման գործընթացի շուրջ առկա խնդիրների կարգավորումը Մակրոնի հետ արդյունավետ քննարկում ունեցանք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ․ Փաշինյան Նամակներ են ուղարկվել դեսպանատներ՝ ԱՄՆ և Մ/Թ դեսպանների՝ Նավալնիի լուսանկարները տեղադրելու դեպքով Բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավորՓաշինյանի աշխատասենյակի քարտեզն առանց Արցախի է (լուսանկարներ) Գերմանիայից պատվիրակություն կժամանի Հայաստան Կրկին պատասխան չստացանք՝ ինչպե՞ս է ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել Արցախյան ազատամարտի բաժինը․ Մանուկյան
Տեսանյութ

ՈւՇԱԳՐԱՎ. Գաղտնալսված զրույցի վերծանված տեքստը՝ «Ոսկե աքաղաղ» ռեստորանում տեղի ունեցած աղմկահարույց գործի հետ կապված (տեսանյութ)

Ավելի քան երեք տարի, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, դատավոր  Գեղամ Մարգարյանի նախագահությամբ, ընթանում է դատավարություն՝ կապված 2018 թվականին «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո տեղի ունեցած դժբախտ պատահարի հետ։

NEWSPRESS.am-ն արդեն քանիցս անդրադարձել է խնջույքից հետո տեղի ունեցած պատահարին։ Այդ օրը Գառնի համայնքի բնակիչ, 1987 թվականին ծնված Ռազմիկ Ներսիսյանը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որից 10 օր հետո մահացել է։

Թեև պատահարից անմիջապես հետո պարզվել են հանգամանքները և բոլոր վկաները նշել են, որ տեղի ունեցածը զուտ դժբախտ պատահար է, սակայն դրանից երկու տարի անց, խմբակային կանխամտածված սպանության անվան ներքո, ձերբակալվում են թե՛ խնջույքի մասնակիցները, թե՛ ռեստորանի աշխատակիցները։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում, գործով մեղադրվող Ռոման Մովսիսյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը նկատում է, որ վերջիններիս նկատմամբ անազատության մեջ ճնշումներ են գործադրվել, որպեսզի նրանք ցուցմունք տան Ռոման Մովսիսյանի դեմ՝ ասելով, թե իբր տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ սպանություն, որն իբր թե կանխամտածված իրականացրել է Ռոմանը՝ իր մանկության ընկերոջ՝ Ռազմիկի նկատմամբ։

Այսօր արդեն, ըստ պաշտոնական վարկածի, Ռոման Մովսիսյանը մեղադրվում է իր մանկության ընկերոջ՝ Ռազմիկ Ներսիսյանի սպանության մեջ։ Այն ընկերոջ, ում, ինչպես մտերիմներն են պատմում, թևի տակ առած, պահել է փոքր եղբոր նման։

Դատական նիստի ընթացքում փաստաբանն իր ճառի ժամանակ հանգամանալից նկարագրեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչ ճնշումներ են գործադրվել վկաների նկատմամբ։

Այս անգամ ներկայացնում ենք ռեստորանային համալիրի աշխատակցուհիներ Ռուզանի և Լուսինեի գաղտնալսված զրույցը։

Փաստաբան Ռուբեն Բալոյանը նկատում է, որ անգամ այդ գաղտնալսումն է ապօրինի իրականացվել։ Սակայն այստեղ խնդիրը ոչ թե դա է, այլ այն, որ այս կանանց գաղտնալսված զրույցը դատարանում հաշվի չի առնվել։ Մինչդեռ, կանանց անկեղծ զրույցից ակնհայտ է դառնում, որ նրանց վրա ճնշումներ են գործադրվել, և ստիպել են ցուցմունք տալ Ռոման Մովսիսյանի դեմ։

Փաստաբանին հաջողվել է ստանալ գաղտնալսված ձայնագրությունն ու անգամ, ժամերն ու րոպեները ֆիքսելով, վերծանել կանանց անկեղծ զրույցը (կանայք չեն կռահել անգամ, որ իրենց կարող են ձայնագրել)։

Ռոման Մովսիսյանի պաշտպանը դատարանում իր ճառի ընթացքում ընթերցեց այն, որը ներկայացնում ենք ընթերցողի դատին ու մեկնաբանությանը․․․ 

Հատված` փաստաբանի ճառից.

«Ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ վերը նշված անձիք ենթարկվել են ճնշումների, բռնությունների և խոշտանգումների, որի պայմաններում դատարանը պետք է անթույլատրելի ճանաչի վերջիններիս կողմից անազատության մեջ գտնվելու ժամանակ տված ցուցմունքները։

Վերոգրյալը հիմնավորում եմ նաև Ռուզաննա Խաչատրյանին և Լուսինե Շահբազյանին միևնույն խցում գտնվելու ժամանակ գաղտնալսման ձայնագրությամբ, որում, օրինակ Լուսինե Շահբազյանն ասում է հետևյալ խոսքերը.

Լուսինե,  –  «Ասում են` կապ չունի` դու ճիշտ ես, ասա` թողնեմ։ Վայ, մեղա Աստծու...  Ասում եմ` ոչ մի բան չունեմ ավելացնելու։ Ասում եմ` ի՞նչ ես ուզում, քո ուզած սուտը ասե՞մ»։

Ռուզաննա.  – «Ես չիմացա էլ` որ մեկն էր քննիչը, ասում են` քննիչը պետք է որոշի։  Էնքան մարդ մտավ–հելավ, մտավ–հելավ` չիմացա էլ` որ մեկն էր»։

 

Ռուզան։ «Ասում եմ՝ ես եմ մենակ եղել․․. լավ էդ ո՞վ տեսավ, որ այնտեղ մարդ չկար, էլ ո՞վ տեսավ։ Ասում եմ` էդ մատուցողը սեղանն է հավաքել, ես էլ մի աչքով տեսել եմ, որ էդ մարդիկ նստել ավտոն– գնացել են։ Մեր մոտից նորմալ հելել են էդ մարդիկ, հիմի ով ուր է գնացել՝ ես ամեն հաճախորդի հետևից հո չե՞մ հելնի։

Մենեջեր ես` ասում է, ամեն կատարված պիտի իմանաս. ասում եմ՝ բայց բան չի կատարվել։ էս էլ իրանց խուլիգանության  վերջին ձևն է, էս է մեր արդարադատությունը։

…..

Ռուզան։ «Ինչ լավ ա` ստեղ ես»:

Լուսինե։ «Կարող ա ես մինչև լույս չձգեի մենակ․․.»:

Ռուզան։ «Ախպեր մի երկու հատ ադյալ տուր, մրսում է, էս աղջիկը հիվանդ է»։

Նույն ձայնագրության մեջ Լուսինեն պատմում է՝

Լուսինե։ –«Ասում են՝ 12 տարի կտանք․․. Ասի` որ էստեղից դուրս

գամ, բողոքելու եմ, դու էս պահին ինձ գցել ես լարված վիճակի մեջ, ասի` ո՞վ ա պատասխան տալու։ /01․06․54/»։

Այնուհետև խոսակցության մեջ Լուսինեն անհանգստանում է հիվանդ մոր ու երեխայի համար։

Ռուզան։–  «Լսի խուժան երկիր է, պիտի ապահովի հիվանդ մորը, անչափահաս երեխուդ թողել ես փողոցները, բերել ես էս մարդուն ստեղ: Դու տե՛ս հլը` ես ինչ եմ անելու…»։

Լուսինե։ «Ես էթալու եմ ուղիղ քաղաքապետարան»։

Լուսինե։ «Ոչ, իրանք ասում են, դու մեր ուզածը պիտի ասես, մենք թքած ունենք դու տեսել ես, թե չես տեսել։

Ռուզան։ «Դե հենց էդպես էլ պիտի ցուցմունք տամ, որ իրանք ասում են՝ մեր ուզածը պիտի ասես»։

Լուսինե։ «Հլը մի բան էլ` իյա խի բան չունե՞ս ասելու՝ ո՞նց չես տեսել»։

Ռուզան։ «Հեսա հարսնիքներ ունենք․․․»:

Լուսինե։ «Դու քո հարսնիքի դարդն ես, ես իմ աշխատանքի, երեխեքի դարդն եմ․․․»:

Լուսինե։ «Ես էս պահին ասում եմ՝ չեմ կարա յոլա էթամ, իմ տղեն ա աշխատում, իմ նաֆարը պահում, վերցրել բերել են ըստեղ։ Ես հիմա ի՞նչ անեմ, էդ նաֆարին ըտենց թողնե՞մ»։

Ռուզան։ «Զոբս ա խեղդում։ Հանցագործ են գտել, բերին փակին, դռներն էլ փակել են վրեքս․․․»:

Լուսինեն կարդում է իր իրավունքների հուշաթերթիկը։

Ռուզան։ «Ասում եմ` ես փաստաբանի իրավունք ունեմ, ասում են` քեզի ո՞վ ա հարցաքննել, երբ հարցաքննենք` փաստաբանիդ կկանչենք»։

Լուսինե։ «Բայց չեն կարա, ինչքան էլ փորձեն սարքեն, մեկա արդարություն գոյություն ունի»:

 

Այնուհետև Ռուզանն ու Լուսինեն նկատում են, որ խցի պատի վրա մարդիկ իրենց տվյալներն են գրել և Ռուզանը Լուսինեին ասում է. «Գրի` Աբովյանի քննչակա՛ն, բոլորդ պատասխան եք տալու, մարդկանց ստիպում են կեղծ ցուցմունքներ տան»։

 

Լուսինեն էլ ինչ որ գրություն է թողնում պատին»: 

 

Այս ամենը ընթերցելով` փաստաբան Ռուբեն Բաոյանը նկատեց, որ վճիռը կայացնելիս, անհրաժեշտ է, որ դատարանն այս գաղտնալսման վերծանումը ևս հաշվի առնի։

Ըստ փաստաբանի` ինչպես դատաբժշկական հետազոտթյան, այնպես էլ գործի քննության ընթացքում եղել են բավականին բացթողումներ և գործն ուղղորդված բնույթ է ստացել։

Ռոման Մովսիսյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 6–ին` ժամը 14։00–ից մինչև 18։00–ն։ 

Արմինե Մկրտումյան