Դուք ուզում եք ապրել ազատ պետությունում, բայց չեք ցանկանում ներդրումներ կատարել երկիրը պաշտպանելու համար․ Զելենսկու գրասենյակի ղեկավարը մեղադրել է ուկրաինացի տղամարդկանց
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը փաստացի մեղադրել է մոբիլիզացիայի ենթակա ուկրաինացիներին, որ չեն ցանկանում ներդրումներ կատարել երկրի պաշտպանության համար։ Այս մասին նա հայտարարել է համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։
«Դուք ցանկանում եք ապրել ազատ պետությունում, բայց միևնույն ժամանակ չեք ցանկանում ներդրումներ կատարել երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Պոդոլյակը:
Նրա խոսքով՝ կառավարությունը նոր ծրագիր է պատրաստում այն մասին, թե ինչպես պետք է պետությունն աշխատի մարդկանց հետ, ովքեր իրականում չեն հասկանում, թե ինչ է պատերազմը և ինչի կարող է հանգեցնել այն։
Պոդոլյակը, մասնավորապես, նշել է, որ «մոբիլիզացիոն ընթացակարգերի քարոզչական բաղադրիչը կփոխվի, ավելի համապատասխան տեղեկատվություն կլինի այն մասին, թե ինչպես է մարդը պատրաստվելու ռազմական գործողություններին մասնակցելու համար»։
Միևնույն ժամանակ, Պոդոլյակը խոստովանել է, որ հետագա «մոբիլիզացիան դժվար է լինելու, բայց անհրաժեշտ»։