Պայմանագրային զինծառայող է դանակահարվելՓոքր Մասրիկում եղբայրներից մեկին սպանել է 19-ամյա երիտասարդը. հոր ու 15-ամյա եղբոր հետ էր գնացել կռվիՍպասվում է առանց տեղումների եղանակՋրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ»
Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը․ «Հրապարակ» Քերոբյանի աթոռն էլ աճուրդի դրեք. «Հրապարակ»Քարվաճառի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ (ֆոտո)«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»«ML Մայնինգ»-ը դատարանի դռներն է ընկել. «Ժողովուրդ»Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ»«Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում․ «Հրապարակ»Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ կհարուցի հանրային ծառայողի պաշտոն զբաղեցնող ավագանու անդամների նկատմամբ․ գնդակը ԱԺ դաշտում է. «Ժողովուրդ»Ի՞նչ անել արևմտյան ճնշումների հետ. «Փաստ»Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Հրապարակ»Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին կանչել են Հակակոռուպցիոն դատարան. հերթը նրանն է եղել. «Ժողովուրդ»Խաղաքարտերը բացեց. «Փաստ»Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել․ «Հրապարակ» 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ թղթապանակներ, 240 հազար դրամ արժողությամբ երկու դրոշ․ ՀՀ արդարադատության նախարարության հետաքրքիր գնումները. «Ժողովուրդ»Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները՝ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ шճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը (լուսանկարներ)Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական կուրսը չի փոխվի «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքից մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվելՀայոց բանակի օրը մենք զգացինք Հայրենիքի պաշտպան հասկացության առանձնահատուկ նշանակությունը․ ՌԴ դեսպան Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գորիսում և Կապանում մառախուղ է Բաքու է ժամանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու համար Երևանում 25-ամյա վարորդը «Volkswagen Golf»-ով մխրճվել է աղբարկղերի մեջ․ կա վիրավորԲայդենը քննադատել է Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի մասինՁերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը Դավաճաններին չե՛մ ներելու, նրանք իրենց կաշին են փրկում. Միսաք Մանուշյանի նամակը` կնոջը (տեսանյութ) «Ժողովրդավարական համախմբումը» Բրյուսելում քննարկում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար․ Մակրոն Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ Փաշինյանն ու Մակրոնը մասնակցում են Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը․ ՈՒՂԻՂՔննարկվել է հնդկական թունաքիմիկատների՝ ՀՀ ներմուծման գործընթացի շուրջ առկա խնդիրների կարգավորումը Մակրոնի հետ արդյունավետ քննարկում ունեցանք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ․ Փաշինյան Նամակներ են ուղարկվել դեսպանատներ՝ ԱՄՆ և Մ/Թ դեսպանների՝ Նավալնիի լուսանկարները տեղադրելու դեպքով Բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավորՓաշինյանի աշխատասենյակի քարտեզն առանց Արցախի է (լուսանկարներ) Գերմանիայից պատվիրակություն կժամանի Հայաստան Կրկին պատասխան չստացանք՝ ինչպե՞ս է ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել Արցախյան ազատամարտի բաժինը․ Մանուկյան Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան Ֆրանսիան կշարունակի զինտեխնիկայի առաքումը ՀՀ, ողջունում եմ Ձեր հեղինակած «Խաղաղության խաչմերուկը» (տեսանյութ) Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին․ Մակրոն
Քաղաքականություն

Պուտինի` նոր ժամկետով առաջադրումը դրական ազդակ է ՀՀ-ՌԴ համագործակցության համար. Սամվել Կարապետյան

ՌԴ նախագահի` նոր ժամկետով առաջադրվելու մասին հայտարարությունը միանշանակ ընկալվում է որպես դրական ազդակ և որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման կուրսի շարունակման երաշխիք:

Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում հայ գործարարների ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր Սամվել Կարապետյանը:

Կարապետյանն այս համատեքստում նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուս-հայկական հարաբերությունները կարիք ունեն գործընկերության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված կայուն երկկողմ փոխգործակցության երաշխիքների։

«Երկու երկրների պատմությունն ամրապնդվում է տնտեսության բազմաթիվ ոլորտներում համատեղ ձեռքբերումներով»,-ընդգծել է Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022-ին կրկնապատկվել է։ Բացի այդ, Ռուսաստանը ՀՀ-ի համար գլխավոր արտաքին առևտրային գործընկերն է և դեպի Հայաստան կապիտալի ներհոսքի առաջատարը։

Կարապետյանը նշել է, որ Հայաստանն իր հերթին շարունակում է ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալը, որը նախորդ տարվա արդյունքներով քառապատկվել է։

«Երկրների տնտեսությունների հարմարեցումը գլոբալ իրադարձություններին հիմնականում տեղի է ունենում մասնավոր բիզնեսի հաշվին։ Ռուս-հայկական գործարար համագործակցությունն անցած տարիների ընթացքում ամրության թեստ է անցել, այդ թվում՝ ներդրումային անվտանգության հարցում։

Ռուսական բիզնեսի մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է, ՌԴ-ում հայկական ընկերություններն ամուր գրավում են շուկաների մեծ մասը` արտադրության, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում»,– նշել է Կարապետյանը։

Այս արդյունքներն, ըստ նրա` հնարավոր են դարձել երկու երկրների ղեկավարների գործարար սերտ համագործակցության, տնտեսական գործընկերության ընդլայնման, երկկողմ փոխհարաբերությունների հետագա զարգացման կամքի և ձգտման շնորհիվ:

Կարապետյանը հատուկ ընդգծել է, որ տնտեսության, մշակույթի, երկու երկրների ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման ոլորտներում ինտեգրացիոն գործընթացներն ավելի քան 20 տարի նշվել են որպես ՌԴ ղեկավարների առաջնահերթություն։