Քերոբյանի աթոռն էլ աճուրդի դրեքՔարվաճառի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ (ֆոտո)«Համակարգային կոռուպցիան Հայաստանում չի նվազել, հակառակը՝ ավելացել է». «Փաստ»«ML Մայնինգ»-ը դատարանի դռներն է ընկել. «Ժողովուրդ»Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ»«Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում․ «Հրապարակ»Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ կհարուցի հանրային ծառայողի պաշտոն զբաղեցնող ավագանու անդամների նկատմամբ․ գնդակը ԱԺ դաշտում է. «Ժողովուրդ»Ի՞նչ անել արևմտյան ճնշումների հետ. «Փաստ»Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Հրապարակ»Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին կանչել են Հակակոռուպցիոն դատարան. հերթը նրանն է եղել. «Ժողովուրդ»Խաղաքարտերը բացեց. «Փաստ»Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել․ «Հրապարակ» 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ թղթապանակներ, 240 հազար դրամ արժողությամբ երկու դրոշ․ ՀՀ արդարադատության նախարարության հետաքրքիր գնումները. «Ժողովուրդ»Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները՝ Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ шճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը (լուսանկարներ)Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական կուրսը չի փոխվի «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքից մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվելՀայոց բանակի օրը մենք զգացինք Հայրենիքի պաշտպան հասկացության առանձնահատուկ նշանակությունը․ ՌԴ դեսպան Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գորիսում և Կապանում մառախուղ է Բաքու է ժամանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու համար Երևանում 25-ամյա վարորդը «Volkswagen Golf»-ով մխրճվել է աղբարկղերի մեջ․ կա վիրավորԲայդենը քննադատել է Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի մասինՁերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը Դավաճաններին չե՛մ ներելու, նրանք իրենց կաշին են փրկում. Միսաք Մանուշյանի նամակը` կնոջը (տեսանյութ) «Ժողովրդավարական համախմբումը» Բրյուսելում քննարկում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար․ Մակրոն Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ Փաշինյանն ու Մակրոնը մասնակցում են Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը․ ՈՒՂԻՂՔննարկվել է հնդկական թունաքիմիկատների՝ ՀՀ ներմուծման գործընթացի շուրջ առկա խնդիրների կարգավորումը Մակրոնի հետ արդյունավետ քննարկում ունեցանք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ․ Փաշինյան Նամակներ են ուղարկվել դեսպանատներ՝ ԱՄՆ և Մ/Թ դեսպանների՝ Նավալնիի լուսանկարները տեղադրելու դեպքով Բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավորՓաշինյանի աշխատասենյակի քարտեզն առանց Արցախի է (լուսանկարներ) Գերմանիայից պատվիրակություն կժամանի Հայաստան Կրկին պատասխան չստացանք՝ ինչպե՞ս է ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել Արցախյան ազատամարտի բաժինը․ Մանուկյան Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան Ֆրանսիան կշարունակի զինտեխնիկայի առաքումը ՀՀ, ողջունում եմ Ձեր հեղինակած «Խաղաղության խաչմերուկը» (տեսանյութ) Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին․ Մակրոն Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ (տեսանյութ)Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն Փաշինյանը և Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂՀյուսիս-հարավի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը քննարկվել է ԵՆԲ ներկայացուցիչների հետ Կարևորում ենք ԵՄ առաքելությունը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան Երևանի փոխքաղաքապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչները քննարկել են Էներգետիկ կառավարման համակարգը
Քաղաքականություն

Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու. քաղաքագետ

Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու, դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Ռուսաստանի ու Իրանի համար կենսական է, սակայն դրան դեմ է Միացյալ Նահանգները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«- Ինչու է Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների

- Ինչու գերիների (կամ ոնց ուզում եք անվանեք) փոխանակություն սկսվեց

Վարկած

Ընդհանրապես, ցանկացած տեսակետ, եթե հավաստի ինֆորմացիա չէ, վարկած է։ Սա էլ դիտարկեք որպես վարկած։

Ինչ որ կատարվեց 2018-ից հետո, այդ թվում նաեւ պատերազմը, հիմնականում պայմանավորված էր կոմունիկացիաների խնդրով։

Ռուսաստանին պետք էր սերտացնել հարաբերությունները Թուրքիայի հետ (գազամուղ, սանկցիաները շրջանցում եւ այլն), նաեւ Ադրբեջանի միջոցով դուրս գալ Իրան ու Պարսից Ծոց։ Դրա գինն Արցախն էր։ Կարող էր մեզ համար ավելի քիչ ցավալի լուծում լիներ, եթե նախորդ իշխանությունն այդքան վախկոտ ու անճարակ չլիներ, իսկ ներկայինս' հակաազգային։

Գանք հիմիկվա վիճակին։ Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու, դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Ռուսաստանի ու Իրանի համար կենսական է, սակայն դրան դեմ է Միացյալ Նահանգները։

- ԱՄՆ-ի համար կարեւոր է, որ հիմնական բեռնափոխադրումները իրականացվեն ծովով, որն ինքը վերահսկում է, իսկ ցամաքային կոմունիկացիաները թուլացնում են իր տնտեսական, ֆինանսական ու աշխարհաքաղաքական հեգեմոնիան։

Առավել եւս, որ Սուեզի ջրանցքի բեռնափոխադրումները Եմենի հուսիտների նշանառության տակ է հայտնվել, իսկ Պարսից Ծոցը' Իրանի: Այս առումով Իրան-Ռուսաստան ցամաքային կապը կարող է զգալիորեն դրանց փոխարինել' փոխելով աշխարհաքաղաքական դասավորվածությունը։

Այսպիսով, արցախյան պատերազմի ժամանակ Արեւմուտքի Ադրբեջանին սատարելով, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի Հարավային Կովկասից, իրականում մեծ հնարավորություններ բացեց հենց Ռուսաստանի ու Իրանի համար։

Ալիեւը հիմա ակցանի մեջ է՝ մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջեւ եւ փորձում է ժամանակ շահել, որովհետեւ երկու կողմերից էլ պահանջում են կողմնորոշվել։ Ցանկացած կողմից հարվածը կարող է ցավոտ լինել։

Թուրքական Աշխարհի նախագիծն էլ հարցականի տակ է հայտնվել, բայց դա առանձին թեմա է»։