Որն է 32 հայ գերիների ազատ արձակման գինը. մեկնաբանում է Անվտանգության խորհրդի քարտուղարը
ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ այս բանակցություններում ոչ մի միջնորդ ներգրավված չի եղել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին, թե ինչի փոխարեն է Ադրբեջանը համաձայնվել 2 զինծառայողի դիմաց փոխանակել 32 գերիների, Արմեն Գրիգորյանը պատասխանեց որ դա բանակցությունների եւ համաձայնության արդյունք էր:
«Գիտեք, որ Կլիմայի փոփոխության կոնֆերանսը որ կա, եւ այս իրադարձությունը Ադրբեջանն իր համար կարեւոր էր համարում, Հայաստանն իր հերթին դիմել էր, որպեսզի կազմակերպեր այդ կոնֆերանսը Հայաստանում, բայց քանի որ բանակցություններ էր ընթանում եւ Ադրբեջանը մեծ հետաաքրքրություն է դրսեւորել, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել զիջել այդ թեկնածությունը եւ աջակցել Ադրբեջանի թեկնածությանը եւ այստեղ մենք կարողացել ենք համաձայնության գալ»,- ասաց նա:
ԱԽ քարտուղարը նշում է, որ սա ե΄ւ մարդասիրական քայլ, է ե΄ւ խաղաղության պայմանագրին եւս մեկ քայլով մոտենալու արդյունք. «Առաջնահերթ սա հումանիստական է, քանի որ լուծվել են հումանիտար հարցեր, բայց նաեւ սա ցույց է տվել, որ հնարավորություն կա համաձայնության գալու եւ կարծում ենք, որ սա շատ դրական, կարեւոր քայլ էր խաղաղությա պայմանագրի ստորագրման: Սա այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն կա շարժվելու խնդիրները լուծելու տրամաբանությամբ եւ խնդիրները լուծելու ամենամեծ հնարավորությունը խաղաղության պայմանագիրն է: Մեր օրակարգում է խաղաղության համաձայնագիրը, իհարկե դեկտեմբերը մի քիչ դժվարչ է թվում, բայց մենք պատրաստ ենք մինչեւ դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիր կնքել»:
Հարցին թե, ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պայմանավորվածություններ խախտող կողմ է, եւ դրևա համար են անհրաժեշտ միջազգային երաշխիքներ, այս պարագայում ինչու են գնացել երկկողմ բանակցությունների, Գրիգորյանն ասաց որ իրենք եւ երկկողմ եւ բազմակողմ բանակցությունների են համաձայն խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար: