Նոր օրենքով Բելառուսում զինվորականները կարող են կրակել քաղաքացիների վրա

Բելառուս զինվորականները ստացել են քաղաքացիների դեմ զենք օգտագործելու իրավունք։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համապատասխան փոփոխություններ է ներկայացրել Բելառուսի զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրության մեջ։
Մասնավորապես, պետության ղեկավարը կարգադրել է փոխել փաստաթղթի 11-րդ հոդվածը։ Նոր տարբերակում ասվում է, որ զինվորականներն իրենց հանձնարարված խնդիրները կատարելիս իրավունք ունեն օգտագործել զենք՝ հաշվի առնելով տիրող իրավիճակը, հանցագործության բնույթը, վարչական իրավախախտումը և իրավախախտի ինքնությունը։
Դրան պետք է նախորդի զենքի օգտագործման մտադրության մասին հստակ և ակնհայտ նախազգուշացումը: